Մի անգամ մութ գիշերով անմարդ ճանապարհի վրա երկու մարդ հանդիպեցին:

-Ես մի խանութ եմ փնտրում, որը կոչվում է «Լապտերների խանութ», այն պետք է որ մոտակայքում լինի, -ասաց նրանցից առաջինը:

-Ես հենց այս վայրերում էլ բնակվում եմ, և կարող եմ քեզ ճանապարհը ցույց տալ, -ասաց երկրորդը:

-Ես ինքս էլ կարող եմ գտնել այն՝ ինձ մանրակրկիտ տեղեկություններ են տրվել, և ես այդ ամենը գրի եմ առել:

-Այդ դեպքում ինչո՞ւ ես հարցնում ինձ:

-Հենց այնպես:

-Դու երևի թե ավելի շատ քեզ զրուցակից ես փնտրում, այլ ոչ թե օգնություն:

-Երևի թե այդպես էլ կա:

-Բայց ամեն դեպքում, քանի որ հեռվից ես գալիս, քեզ համար ավելի օգտավետ կլիներ հետագա ցուցումները ստանալ տեղացուց, մանավանդ որ, հիմա սկսվում է շատ դժվար ճանապարհի հատված:

-Ես լիովին վստահում եմ իմ նախնական տեղեկատվությանը, որն ինձ օգնել է այստեղ հասնել: Ես համոզված չեմ, որ կարող եմ ևս որևե մեկին վստահել:

-Եվ այսպես, դու ընդունակ ես եղել հավատ առաջնային ինֆորմացիային, սակայն քեզ չե՞ն սովորեցրել, թե ինչպես ճանաչել նրան, ում կարող ես վստահել հետագայում:

-Այո, դա այդպես է:

-Իսկ դու ուրիշ նպատակներ ունե՞ս:

-Ոչ, միայն գտնել «Լապտերների խանութը»:

-Պատասխանիր խնդրում եմ, իմ հետևյալ հարցին՝ ինչո՞ւ ես դու այն փնտրում:

-Որովհետև ինձ հեղինակավոր ձևով ասվել է, որ այնտեղ, որտեղ լապտերներ են վաճառում, գոյություն ունեն այնպիսի սարքեր, որոնք օգնում են մարդկանց կարդալ մթության մեջ:

-Դու ճիշտ ես: Բայց դա միայն ենթադրություն է և կիսատ տեղեկատվություն: Գոյություն ունի ևս մեկ նախնական պայման: Գիտե՞ս դու այդ մասին:

-Չեմ հասկանում, թե ինչի՞ մասին ես խոսում:

-Լապտերի տակ կարդալու հնարավորության նախնական պայմաններից է այն, որ դու պետք է կարդալ իմանաս:

-Դու դա չես կարող ապացուցել:

-Իհարկե, այս մութ գիշերով...

-Իսկ ի՞նչ է նշանակում «կիսատ տեղեկատվություն»:

-Տվյալ դեպքում, տեղեկատվության ոչ լիարժեքությունը կայանում է նրանում, որ «լապտերների խանութը» գտնվում է նույն վայրում, որտեղ և գտնվել էր առաջ, բայց հենց լապտերները տեղափոխել են մի ուրիշ վայր:

-Ես չգիտեմ, թե ինչ բան է «լապտեր», բայց ինձ համար ակնհայտ է, որ «Լապտերների խանութը» հենց այն վայրն է, որտեղից կարելի է լապտեր ձեռք բերել: Հենց այդ պատճառով էլ այն անվանվում է «Լապտերների խանութ»:

-Դու իրավացի ես, բայց բանը նրանում է, որ «Լապտերների խանութ» հասկացությունը կարող է ունենալ երկու տարբեր նշանակություն՝ առաջինը, այն կարող է նշանակել, որ այնտեղ կարելի է լապտեր ձեռք բերել, իսկ երկրորդը՝ որ դա վայր է, որտեղ ժամանակին լապտերներ են վաճառվել, բայց հիմա այնտեղ արդեն լապտեր չկա:

-Դու դա չես կարող ապացուցել:

-Գիտես, դու շատերի վրա կարող ես հիմարի տպավորություն թողնել:

-Քեզ էլ շատերը կարող են հիմար անվանել: Դու երևի գաղտնի նպատակ ունես գնորդներին ուղարկել այնտեղ, որտեղ քո բարեկամներն են լապտեր վաճառում, կամ էլ բոլորովին չես ուզում, որ ես լապտեր ձեռք բերեմ:

-Ես ավելի վատն եմ, քան դու ենթադրում են: Փոխանակ քեզ «Լապտերների խանութ» խոստանամ և սնեմ քո մերկ ենթադրությունները այն փաստով, որ այնտեղ կգտնես քո խնդիրների լուծումը, ես ուղղակի ի սկզբանե ստուգում եմ, թե գիտես արդյո՞ք կարդալ: Ես ուզում եմ իմանալ, թե երբևե բախտ վիճակվե՞լ է քեզ գտնվել նման խանութի մոտակայքում կամ երբևե այլ ճանապարհով լապտեր գնել ես արդյո՞ք:

Այս բառերից հետո, երկուսն էլ տխուր նայեցին միմյանց և բաժանվեցին:

 

Շեյխ Պիր Պատտարին, այս պատմության հեղինակը, մահացել է Հնդկաստանում 1632 թվականին: Նրա դամբարանը գտնվում է Մերութում:

Համարվում է, որ նա թելեպատիկ կոնտակտի մեջ է եղել «անցյալի, ներկայի և ապագայի ուսուցիչների» հետ, և նրանք իրենց ուսմունքները երկիր են հաղորդել նրա, սովորական կյանքի իրադարձությունների մասին պատմող հատուկ պատմությունների միջոցով:

 

Գիլ Բրյուվել «???»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել