Kinoashkharh.am-ը գրում է.
Ոմանք խաղագումարը դրեցին առևտրային հաջողության վրա, մյուսները` ժանրի փոփոխության: Վերջինը մեկուսացավ և դարձավ կինոյի Էմանուել Կանտ:
Ներկայիս Հոլիվուդի գեղագիտության համար պատասխանատու ռեժիսորների համաստեղությանը կարելի է վերագրել Մարտին Սկորսեզեին, Վուդի Ալենին, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլային, Սթիվեն Սփիլբերգին, Բրայան դե Պալմային, Թերրենս Մալիքին և Ջորջ Լուկասին: Ի՞նչ են դարձել այդ հերոսներն այսօր:
Տիեզերական առասպելի շնորհիվ հարստացած Ջորջ Լուկասը մի տարի առաջ իր ընկերությունը վաճառեց Walt Disney ընկերությանը: Lucasfilm-ի վաճառքը ենթադրում էր «Աստղային պատերազմների»` ռեժիսորի և պրոդյուսերի ամենախոշորամասշտաբ նախագծի նկարահանումները Disney-ում: Լուկասի խոսքով, ինքն անասելի ուրախ էր այդ գործարքի համար, քանի որ իր նվիրական երազանքը ֆանտաստիկ կինոպատումի հավերժացումն էր: «Եկել է ժամանակը «Աստղային պատերազմները» երիտասարդ կինեմատոգրաֆիստներին փոխանցելու ժամանակը: Շատ լավ է, որ այդ պատմությունն ինձնից երկար կապրի»,- ասել է Լուկասը` ստորագրելով 4 մլն դոլարի պայմանագիրը:
Թերրենս Մալիքն ավելի ու ավելի մարդախույս դարձավ: Թեպետ ճգնավորի կյանքը չխանգարեց նրան «Ոսկե արմավենու ճյուղի» մրցանակակիր դառնալ և նվաճել ամերիկյան կինոյի գլխավոր մետաֆիզիկի կոչումը: Նրա վերջին աշխատանքները չափից ավելի ինքնաբավ են, որպեսզի սոսկ ֆիլմ համարվեն: Փիլիսոփայական տրակտատի տեսողականացումը դարձավ վարպետի նոր արհեստը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ