1in.am-ը գրում է.
Ներկայում Անգլիայում և Ուելսում մինչև 4 տարեկան յուրաքանչյուր 10-րդ երեխա մուսուլման է՝ գրում է The Telegraph-ը:
Մարդահամարի տվյալներով՝ մինչև 5 տարեկան տարիքային խմբում դիտարկվում է մուսուլման երեխաների գրեթե կրկնակի աճ:
Էսսեքսի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Բոասը, ով անցկացրել է բնակչության կազմի հետազոտություն, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում մուսուլմանների թիվը շուտով կարող է գերազանցել քրիստոնյաների թվին:
«Բացառված չէ, որ առաջիկա տասնամյակներում մուսուլմանները գերազանցեն քրիստոնյաներին»,- նշել է նա:
Մարդահամարի տվյալներով՝ Անգլիայում և Ուելսում 2001 թվականին մուսուլմանների թիվը կազմել է 1.6 մլն մարդ կամ բնակչության 3 տոկոսը: Մինչև 2011 թվականը մուսուլման բնակչության թիվը հասել է 2.7 միլիոնի, ինչը կազմում է բնակչության 4.8 տոկոսը:



