Panorama.am-ը գրում է.
Թուրքիայում շարունակվող կոռուպցիոն սկանդալն ու նորանոր զարգացումները դուրս չեն մնացել գերմանական մամուլի ուշադրությունից: Ըստ թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքի` բազմաթիվ հրապարակումներ են լինում Էրդողանի վարչակազմի իշխանական այդ ճգնաժամի մասին:
Գերմանացի վերլուծաբանները նշում են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է հզորացնել գործադիր իշխանության ազդեցությունը դատաիրավական համակարգի վրա, ինչը բնականաբար բացասաբար է ընդունվում ժողովրդավարական Արևմուտքի կողմից, քանի որ դա հարվածի տակ է դնում դատական մարմնի անկախությունը: Մինչդեռ Էրդողանը ցանկանում է օրենքով ամրագրել և կառավարության հսկողություն սահմանել դատավորների ու դատախազների վրա:
«Westfalen-Blatt» պարբերականն էլ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանն ամեն տեղ իր դեմ լարված ծուղակներ է տեսնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



