Newsbook.am-ը գրում է.

Ազատության հրապարակում այս պահին ընթացող՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի ակցիային ներկա է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս հրապարակում հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: 

«Շանթ Հարությունյանը առաջատար քաղաքացի է, ինքը որևէ առանչություն չունի ո՛չ հոգեբուժարանի, ո՛չ էլ՝ քրեակատարողական հիմնարկի հետ։ Դրա մասին պետք մտածեն նրանք, ովքեր որպես այս ապօրինի վարչակարգի ներկայացուցիչներ, իրեն ուղարկել են այնտեղ։ Ես եկել եմ զորակցելու որպես Հայաստանի քաղաքացի, որովհետև այս պայքարը տևական է, ինքն էլ այս պայքարի առաջամարտիկներից մեկն է, զուլալ հայ է և քաղաքացի։ Գալիս եմ դատապարտելու քաղբանտարկյալների առկայությունը, զորակցելու Շանթ Հարությունյանին և իր ընտանիքին»,- ասաց Հովհաննիսյանը: 

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը բուժման նպատակով գտնվում էր ԱՄՆ-ում, Հայաստան է վերադարձել վերջերս:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել