Շարունակելով ներկայացնել ժամանակակից նկարիչներին` այս անգամ կանդրանդառնանք բրիտանացի տաղանդավոր գեղանկարիչ Ջեֆ Ռոուլենդին, ով սկսել է զբաղվել արվեստով 1984թ.-ից: Ռոուլենդը ավարտել է Հյուսիսային Թինսայդի արվեստի քոլեջը: 2000թ.-ին սովորել Նյուքասլում ու ստացել ազգային Բարձրագույն դիպլոմ (HND)՝ գովազդի ու իլյուստրացիայի ոլորտում: Ոուլենդի աշխատանքները բավականին գնահատված են արվեստասերների կողմից ու ցուցադրվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում: Նկարիչը նշում է, որ ստեղծագործելն իր համար նման է հետաքրքիր գիրք ընթերցելուն, երբ ամբողջությամբ կլանվում ես պատմության մեջ ու կտրվում իրականությունից: 

Նախորդ անգամ ներկայացված նկարչի` Վիկտոր Բաուերի ծովային ու երազկոտ կտավներից Ռոուլենդի աշխատանքները բավականին շատ են տարբերվում: Ռոուլենդը սիրում է պատկերել անձրևային տեսարաններ, որոնք ջերմության մի տեսակ զգացում են հաղորդում դրանց դիտելիս: Ռոուլենդի աշխատանքները դիտեք ստորև:

©Jeff Rowland

Jeff Rowland - British painter

Jeff Rowland - British painter




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել