Այսօր ժամանակակից նկարիչների շարքից ձեզ ենք ներկայացնում Վիկտոր Բաուերին: Բաուերը ծնվել է 1969թ.-ին: Այժմ ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում: Վիկտոր Բաուերը իրեն համարում է ինքուս գեղանկարիչ: Գեղանկարչությունը Բաուերի համար կյանքի բնական ընթացքն է, ու առանց դրա նա իր կյանքն ուղղակի չի պատկերացնում: Նկարել սկսել է մանկուց` խաղալով իր նկարիչ հոր արվեստանոցում: Ժամանակի ընթացքում նա զարգացրել է իր սեփական տեխնիկան` հիմնականում աշխատելով ոչ թե վրձիններով, այլ ներկապնակի դանակով (мастихин): Բաուերը նշում է, որ սիրում է կենտրոնանալ լույսի վրա ու փորձում է իր աշխատանքները հնարավորիս պարզ պատկերելով` խորը զգացմունքներ ներդնել ու փոխանցել դրանց միջոցով:
Նրա աշխատանքները կարելի է գտնել ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի ու Կանադայի տարբեր պատկերասրահներում ու անձնական հավաքածուներում:
© Victor Bauer
Նախորդ անգամ ներկայացված ժամանակակից նկարչի` Համիշ Բլեքլիի կրքոտ պարերի գեղեցիկ աշխատանքները կարող եք դիտել այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: