Kinoashkharh.am-ը գրում է.
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և ռեժիսոր Մարտին Սկորսեզեն Սանտա Բարբարայի կինոփառատոնում հատուկ մրցանակ են ստանալու` Cinema Vanguard Award (Կինոավանգարդի մրցանակ): Այդ մասին հաղորդում է Deadline-ը:
Նրանք մրցանակի են արժանացել «Նյու Յորքի բանդաները», «Օդանավորդ», «Անիծվածների կղզին», «Ուրացողները» և «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմերի ստեղծման համատեղ աշխատանքի համար: Մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Սանտա Բարբարայի «Առլինգտոն» կինոթատրոնի պատմական շենքում:
Կինոփառատոնի գործադիր տնօրեն Ռոջեր Դառլինգի խոսքով` դի Կապրիոյի և Սկորսեզեի համագործակցությունն արժանի տեղ է զբաղեցրել այնպիսի լեգենդար կինեմատոգրաֆիստների դուետներում, ինչպիսիք են Ջոն Ֆորդը և Ջոն Ուեյնը, Ֆեդերիկո Ֆելլինին և Մարչելլո Մաստրոյանին, Ջոն Հյուսթոնը և Համֆրի Բոգարտը և անգամ ինքը` Սկորսեզեն ու Ռոբերտ դե Նիրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ