Galatv.am-ը գրում է.
Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին:
ԳԱԼԱ-ն փորձեց պարզել, թե Զարուհի Փոստանջյանի բացակայության դեպքում ով է փոխարինելու նրան խորհրդարանում Ժառանգություն խմբակցության ղեկավարի պաշտոնում: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ Զ. Փոստանջյանին կփոխարինի Թեւան Պողոսյանը: Մեր այն դիտարկմանը, թե Թեւան Պողոսյանը չի՞ հրաժարվել պատգամավորական մանդատից, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ ինքը այդ մասին հայտարարել է, բայց դեռ ուշ չէ, եւ պարոն Պողոսյանը կարող է եւ հայտարարել, որ հետ է վերցնում մանդատը:
«Մեզ մոտ Ժառանգություն կուսակցության վարչության նիստ է եղել, որին մասնակցում էր նաեւ Թեւան Պողոսյանը: Մենք խնդրել ենք Թևան Պողոսյանին, որ վերանայի մանդատը վայր դնելու իր որոշումը և դառնա խմբակցության ղեկավար: Այնպես որ դեռ ժամանակ կա, հույս ունենք, որ Թեւան Պողոսյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, այս դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ հակառակ պարագայում պարոն Ռուբեն Հակոբյանը կլինի ղեկավար:
Երեկ չէ առաջին օրը մենք վարչության նիստի ժամանակ մանրամասն խոսել ենք, նաեւ մեր գոհունակությունն ենք հայտնել Թեւան Պողոսյանից: Տեղեկացանք, որ իր այդ որոշումը ոչ մի կապ չունի խմբակցության հետ, եւ մենք հորդորեցինք նրան, որ անպայման վերանայի իր այդ որոշումը եւ շարունակի իր գործունեությունը, որովհետեւ ինքը բավականին արդյունավետ գործունեություն է իրականացրել: Թեւան Պողոսյանն ասաց, որ կմտածեմ առաջարկի շուրջ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



