Պետք է արդյոք հաքերային հակահարվածներ հասցնել ադրբեջանցիներին

Բոլորս լավ գիտենք, որ ադրբեջանական ծրագրավորողների ինքնության 68%-ը կազմում է հայկական կայքերի վրա հաքերային հարձակումներ կատարելը եւ դրանից մեծ բավականություն ստանալը։ Այս տարի միայն ադրբեջանցիների կողմից հարձակման են ենթարկվել մի քանի հարյուր հայկական կայք։ Հարձակումների լինում են ալիքներով` ինչ-որ ժամանակ խաղաղ է լինում, հետո մի օր սկսվում են զանգվածային հարձակումները։

Նման դեպքերում, երբ մի երկու օրվա մեջ միանգամից կոտրվում է մի քանի տասնյակ հայկական կայք, անմիջապես սկսվում է քննարկվել հետևյալ հարցը. “Բա մենք ե՞րբ ենք հակահարված տալու”։ Նույնիսկ լրագրողներն են հարցնում։ Շատ հաճախ էլ ասվում է/ “Ուրեմն ադրբեջանցիները մեզանից ավելի ուժեղ են, որ իրենք կոտրում են, իսկ մերոնք՝ ոչ”։

Սկսեմ նրանից, որ ադրբեջանցի հաքերները ավելի ուժեղ չեն։

Ինչ վերաբերում է հակահարվածի մասին, ապա ենթադրենք, հայ հաքերները նույն կերպ անքուն գիշերներ անցկացնեն, ադրբեջանական կայքեր կոտրեն։ Ի՞նչ ենք մենք այդ ամենից ստանալու։ Գրեթե ոչինչ, բացի կարճատեւ բավականության զգացումից։

Բայց մյուս կողմից, հարձակման զոհ են դառնալու հիմնականում բազմաթիվ մշակութային, կրթական, մանկական եւ այլ նման տիպի կայքեր, քանի որ իսկական կարեւոր թիրախները, այն է՝ պետական կայքերը կամ լրատվամիջոցները, շատ ավելի լավ են պաշտպանվում։ Արդյո՞ք մենք պատրաստ ենք կիբեր-քոչվորի, կիբեր-բարբարոսի կեցվածք ընդունել, մենակ թե տակ չմնանք։

Մի կարեւոր հանգամանգ եւս. պետական, կամ լրատվական կայքը կոտրողը խիստ կսխալվի, եթե ոգեւորված վրան մի գրառում կամ նկար դնի։ Նման գործողությունով միայն օգնում ես հակառակորդին՝ ցույց տալով թույլ կետերը։

Վերջում միայն ավելացնեմ, որ ասածս ճիշտ եմ համարում, սակայն ժամանակ առ ժամանակ պատժիչ գործողություններ պետք են, քանի որ հակառակ դեպքում չեն հանգստանում ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել