Պատասխան Արթուր Մինասյանին:
Շատ հեշտ է Նիկոլին դասեր տալը համակարգչի ետեվում նստած, առավել հեշտ է, երբ նրա հոդվածը վերցնում եվ զենք ես դարձնում նրա իսկ դեմ: Նիկոլը միանգամայն իրավունք ունի գոնե մեկ պահ զգացմունքայնություն հանդես բերել, թեկուզ թեթեվ վրեժխնդրությամբ շաղախված: Նա դրա իրավունքը ձեռք է բերել իր ապրած կյանքով, իր տառապանքով եւ պայքարին իր անմնացորդ նվիրումով: Եթե նրան հակադրվողը պայքարի անխոնջ մարտիկ է, պայքարի տարիների փորձ ունի այլ ոչ թե նորելուկ է, եվ այս բոլոր տարիներին կարդացել եւ լսել է ՆԻԿՈԼ, ապա պետք է քաջ գիտակցեր, որ Նիկոլը առաջինն է պահանջելու պատժի օրինականություն, երբ այդ օրը գա: Այնպես որ Նիկոլին Քրիստոնեություն սովորեցնելու ապարդյուն ջանք էր սա, ու էլ չեմ ասում, որ սեփական տրամաբանության վարկանիշը իջեցնող քայլ: Եթե ոչ, ապա ինչպես կարելի է բացատրել հետեվյալ հատվածը? Դրանից կրկին թայֆայության հոտ է գալիս:Այն է՝ հաշվի չառնել անձի մեղավոր լինելու հանգամանքը եւ պաշտպանել նրան, քանի որ նա քո թայֆայից է: Կամ էլ իրավիճակն այնպիսին է, որ շտապ անհրաժեշտ է երկակի ստանդարտներ կիրառել:
«Այդպես կվարվեի, նույնիսկ, եթե համոզված լինեի, որ ԱԱԾ-ի կողմից Օսկանյանին առաջադրված մեղադրանքը ծայրից ծայր համապատասխանում է իրականությանը: »:
ԱՆՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՏՔ Է; - ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴՊԵՍ ՎԱՐՎԵԼ? Եթե դու պայքարում ես հանուն արդարության եվ օրինականության հաստատման ինչպես կարող ես՞
Հարցը նրանում չէ, թե Օսկանյանի մեղքի բաժինը մեծ է, թե փոքր: Անշուշտ այնքան չէ, որքան ասենք իր շեֆինը: Եվ ես հակված չեմ ամենեվին նրա գլխատումը պահանջել: Եվ եթե նույնիսկ նրա վրա անարդար կերպով բարդվեն աշխարհի մեղքերը, ես ինքս արդարություն կպահանջեմ:
Իսկ իրականությանը համապատասխանելու դեպքում, Օսկանյանի առաջին ոխերիմը կլինեմ ես:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/suzanne.simonyan/posts/4117958269431
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել