Տեր-Պետրոսյանը Մաքսային միության դեմ պայքարելու ՉՈՒՆԻ: Չունի, քանի որ Մաքսային միության դեմ պայքարը նշանակում ա` հակառուսականություն, իսկ դա, քաղաքական տեսակետից, տրամաբանական պատճառներով, շատ վտանգավոր երևույթ ա նա համարում: Բայց, միևնույն ժամանակ, նրա "լռությունը" Մաքսային միության հետ կապված, բացարձակապես չի նշանակում ռուսամետություն: Նրա թիրախը շատ հստակ ա. Սերժ Սարգսյան ու ՀՀԿ: Նա հստակ ասում ա` եթե Հայաստանում հաստատված չլինեին նման իշխանություններ, ապա Մաքսային միության խնդիր չէր էլ լինի:
Եթե Սերժը համաձայնեց թուրքերի հետ Ցեղասպանության հարցը քննող հայ-թուրքական հանձնաժողով ստեղծել, ի՞նչ ա, մենք պիտի ոչ թե Սերժին քննադատեինք, այլ` թուրքերի՞ն: Ոչ, բնական ա, որ Սերժին ենք քննադատում: Նույնն էլ Մաքսայինի հարցն ա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202475346552179?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել