Lumiere brothers, c 1920s.Kinoashkharh.am-ը գրում է.

1896 թ. հունվարի 6-ին տեղի ունեցավ Լյումեր եղբայրների «Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» ֆիլմի պրեմիերան: Լյումեր եղբայրները համարվում են կինոյի, ինչպես նաև ֆրանսիական կինոարդյունաբերության և ռեժիսուրայի սկզբնավորողները: Իրենց կյանքի ընթացքում նրանք հասցրել են նկարահանել կինեմատոգրաֆում լայնորեն հայտնի մի քանի ֆիլմեր: Այս կապակցությամբ smartnews.ru-ն ներկայացրել է Լյումեր եղբայրների ֆիլմերի ընտրանի` բաղկացած հինգ առավել հայտնի ֆիլմերից:

«Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան»

«Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարան» ֆիլմն առաջիններից է, որ Լյումեր եղբայրները նկարահանել և ցուցադրել են հանրությանը: Սա 1896 թ. նկարահանված կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է: Այն ավելի հաճախ հիշատակվում է որպես «Ժամանող  գնացքը» կամ «Փոստային գնացքի ժամանումը»: Սա նաև Լյումեր եղբայրների ամենահայտնի ֆիլմն է: Կինոնկարի սյուժեն շատ պարզ է, քանի որ ամբողջ գործողությունը տեղի է ունենում մի վայրում` երկաթուղային կայարանի կառամատույցում, որտեղ վագոնների կողքով քայլում են ուղևորները: Ֆիլմը մեծ ճանաչում է ձեռք բերել: Ուշագրավ է, որ շարժվող գնացքի պատկերը խուճապ է առաջացրել  առաջին դիտողների մեջ:

1388155751_781583_43

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել