Footsport.am-ը գրում է.
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսի անվիճելի առաջատարի` «Արարատի» հաջողությունում իր նկատելի ավանդն ունի թիմի դարպասապահ Ստեփան Ղազարյանը: Արարատցիներն առաջնության անցկացրած 14 խաղում բաց թողեցին ընդամենը 7 գոլ, և դա մեծապես պայմանավորված էր նաև Ղազարյանի հուսալի խաղով: Արարատցիները Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք են անցկացնում, և մեր թղթակիցն օգտվելով պատեհ առիթից, հարցազրույցի հրավիրեց Ղազարյանին, որն էլ պատրաստակամորեն ընդունվեց:
-Արդեն ավարտվել են արձակուրդները և սկսվել են մարզումները: Դժվա’ր է արձակուրդից հետո վերադառնալ աշխատանքային առօրյային:
-Գրեթե մեկ ամիս արձակուրդում էի, ինչը բավարար ժամանակ է հանգստի համար: Իսկ մարզումներն էլ առայժմ մեծ ծանրաբեռնվածությամբ չեն ընթանում, դրանք ասիճանաբար են ավելանում: Այնպես որ` ամեն ինչ նորմալ է և դժվարություն չկա:
-Կարելի’ է այժմ խոսել մարզավիճակի մասին:
-Դեռ վաղ է այդ մասին խոսել: Ընդամենը 3 օր է, որ մարզվում ենք, սակայն ժամանակ շատ կա և աստիճանաբար կվերականգնեմ մարզավիճակս:
-Առաջնության առաջին կեսում տպավորիչ մրցելույթներ ունեցար: Կարելի’ է այդ ժամանակահատվածը քո մարզական կենսագրությունում լավագույնը համարել:
-Կարող եմ ասել, որ ինքս էլ որոշ իմաստով բավարարված եմ այդ շրջանի իմ խաղից, սակայն պետք է ամեն ինչ անեմ, որ առավել բարելավեմ իմ խաղը:
-Վիճակագրությունը փաստում էր քո կողմից դարպասն անառիկ պահելու հանդիպումների շարք: Հետևու’մ էիր այդ վիճակագրությանը:
-Հետևում էի, սակայն դրա վրա վրա չէի կենտրոնանում: Իհարկե, հաճելի է, որ հաջողվում է դարպասը անառիկ պահել, սակայն դա ոչ միայն դարպասապահի, այլ ամբողջ թիմի ջանքերի շնորհիվ է:
-Ստեփան, ինչով բացատրել «Արարատի» կտրուկ առաջաընթացը: Թիմը նախորդ առաջնությունը եզրափակեց նախավերջին տեղում, իսկ այժմ առաջատարն է:
-Մրցաշրջանի սկզբում կատարվեցին որոշակի փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն ունեցան: Ձևավորված է համախոհների շատ լավ թիմ, որը ղեկավարում է մարզչական հմուտ կազմը:Կոլեկտիվը ղեկավարվում է ընդհանուր շահով, և յուրաքանչյուր խաղում մենք մրցապայքարի ենք մտնում հաղթելու նշանաբանով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ