Արա, դե նադայել արիք էլի է սուրբ օրերով:
Մտածում էի` երկար ժամանակ չեմ գրի, չեմ խոսի էս ֆբ-ում, զի կա քարեր նետելու ու քարեր հավաքելու, լռելու ու խոսելու ժամանակ:
Բայց, չէ. պտի Նոր տարվա սեղանի մսերը կերած, կոկորդլիսոները չմարսած, բարդույթների թնջուկը գլխին տված` սուրբ խորհուրդներ ոտնատակել:
Պարա՞պ եք: Ի՞նչ եք կախվել Արմեն Էլբակյանից:
Էլ մարդ չի մնացե՞լ, որ ապականեք, հազիվ թարմ արյուն եք գտել, սկսել եք հոոշոտման բարեհաջող գործընթացը:
Ի՞նչ է արել մարդը:
Ամենամեծ խոնարհումն ու պարգեւը: Բռնել է Աստծո ծածկոցը էս երկրի ու նրա ղեկավարների վրա` աշխարհիկ ու հոգեւոր:
Նախ, ո՞վ է ձեզ իրավունք տվել դատելու:
Ձեզ ավելի լավն ու ճիշտը համարելու Արմենից` մտավորական, իր գործը գլուխը կախ անող ստեղծագործող մարդուն՝ շնորհի տակ ապրող մարդուց:
Երկրորդ, «հառամզադաներ», բա չգիտե՞ք, որ ամեն ժողովուրդ իր իշխանությանն է արժանի, ձեր այիբները ձեր ներսում փնտրեք եւ ոչ ամպհովանու տակ:
Եւ վերջապես, դուրս եք եկել Աստծո կամքի դե՞մ... չէ որ մեր գլխից մի մազ չի ընկնում, եթե Տերը չի կամացել... նա կամեցել է այդպես, որ Արմենն այդ օրը լինի այդտեղ ու այդ ժամին ... ո՞վ ես դու անպիտան ծառա, որ փորձում ես մտնել Տիրոջ ու նրա կամքի արանքը:
Մի խոսքով.
Արմեն Էլբակյան, սիրում եմ ձեզ, ու խնդրում ներել բոլորին.
-Քանզի չգիտեն, թե ինչ են անում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karmendavtian/posts/267424096746173?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել