Շարունակելով ներկայացնել ժամանակակից տաղանդավոր նկարիչներին՝ այսօր ձեր դատին ենք հանձնում Համիշ Բլեքլիին: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ անդրադարձել էինք Ինեսա և Միխայիլ Գարմեշներին` ամուսիններ, ովքեր միաձուլում էին իրենց տաղանդն ու ճաշակը մեկ աշխատանքի մեջ: Համիշ Բեքլիի աշխատանքները տարբերվում են Գարմեշների ստեղծագործություններից ու բոլորովին այլ տրամադրություն հաղորդում: Ֆիգուրատիվ արվեստի վառ ներկայացուցիչ Բեքլին նկարել սկսել է դեռ երիտասարդ տարիքից` ոգեշնչվելով Կարավաջոյի, Դեգասի, Վելասկեսի և այլ հայտնի նկարիչների արվեստով: Արվեստագետը նշում է, որ գեղանկարչությունն իր համար իսկական արձակուրդային ճանապարհորդություն է, որտեղ նա արտահայտում է իր զգացմունքները: Բլեքլին սովորել է Քինգսթոնի համալսարանի Ուիմբլդոնի արվեստի դպրոցում, արժանացել մի շարք մրցանակների:

Նրա աշխատանքները դիտեք ստորև: 

  © Hamish Blakely

Twilight Over London (mounted)
Այլ աշխատանքներ:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել