Footsport.am-ը գրում է.
Հունվարի 5-ից Ծաղկաձորում իր առաջին ուսումնական հավաքն է անցկացնում Հայաստանի բարձրագույն խմբի առաջատար Երևանի Արարատը: Ծաղկաձում մեր թղթակիցը հանդիպեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաչմանյանին, ով սիրով համաձայնեց հարցազրույցի առաջարկին:
-Ինչպիսի՞ նպատակներ ունենք առաջնության վերսկսումից առաջ:
-Առաջին ուսումնամարզական հավաքը սկսել ենք հունվարի 5-ից, որը կշարունակվի մինչև հունվարի 13-ը: Բոլոր ֆուտբոլիստները ներգրավված են մարզումներին, բացառությամբ երեք լեգեոնական ֆուտբոլիստների: Ստամենկովիչը, Բոնդիչը և Ռակիչը խնդրել էին որպեսզի մի քանի օր ուշ միանան թիմին: Այսօր երեկոյան նրանք կժամանեն Ծաղկաձոր: Մեր նպատակն է առավել կայունացնել խաղը, ավելի դիտարժան ու կայուն ֆուտբոլ խաղալլ:
-Ինչպե՞ս է ընթանում թիմի համալրման գործընթացը:
-Ես բազմիցս նշել եմ՝ 4-5 խաղացողի կարիք ունենք, որպեսզի ավելի կայուն թիմ լինենք: Կարող եմ նշել, որ առայժմ երկու արտերկրացիք ֆոտբոլիստների հետ բանակցություններ ենք վարում: Եթե դրանք հաջող ավարտվեն, ֆուտբոլիստները ժամանեն և տեղում կծանոթանաք նրանց հնարավորություններին: Քանի որ մի բան է նրանց խաղերի տեսագրությունը դիտելը, մի այլ բան է տեղում ծանոթանալ նրանց իրական հնարավորություններին:
-Ծաղկաձորում հիմնական ուշադրությունը ինչի՞ վրա է դրված:
-Այն թիմերում, որտեղ աշխատել եմ, առաջին ուսումնահավաքը հնարավորության դեպքում կազմակերպել եմ Ծաղկաձորում, որովհետև կլիման հնարավորություն է տալիս ավելի լավ պայմաններ ստեղծել խաղացողների ընդհանուր դիմացկունությունը բարձրացնելու համար: Բայց չենք մոռանում նաև տեխնիկական պատրաստվածությունը, որի վրա նույնպես ուշադրություն ենք դարձնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ