Kinoashkharh.am-ը գրում է.
Միանգամից երկու անսպասելի ֆիլմ է հայտնվել ամերիկյան գիլդիաների կարևորագույն կինոմրցանակաբաշխության հավակնորդների ցուցակում: Պրոդյուսերների գիլդիան (PGA) հրապարակել է հավակնորդների անունները թեʹ կինեմատոգրաֆի, թեʹ հեռուստատեսության ոլորտում: Շատերի համար անակնկալ դարձավ «Ժասմին» և «Դալլասի սպառողների ակումբ» ֆիլմերի առկայությունը:
PGA-ն իր մրցանակները շնորհում է 1990-ից: Որպես կանոն, այդ մրցանակի համար առաջադրված կինոնկարները մրցում են «Օսկարի» համար «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, իսկ հաղթողը ստանում է նվիրական արձանիկը: Անցած տարի պրոդյուսերների գիլդիան իր գլխավոր մրցանակը տվեց «Արգո» օպերացիա» թրիլլերին, իսկ թե ինչպես ավարտվեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության արարողությունն այդ ֆիլմի համար, շատ լավ ենք հիշում:
Ինչպես և անցած տարի, քննադատների ֆավորիտներից մեկը խաղից դուրս մնաց: 2013 թ. անտեսելով «Վարպետը» դրաման, PGA-ն այս տարի էլ ուշադրություն չի դարձրել Կոեն եղբայրների «Լյուին Դևիսի ներսում» կինոնկարին:
Այսպիսով, Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակաբաշխության հավակնորդները հետևյալն են.
Դերրիլ Ֆ. Զանուկի անվան մրցանակ խաղարկային ֆիլմի պրոդյուսերության համար
«Ստրկության 12 տարի», «Խարդախություն ամերիկյան ձևով», «Ուոլ սթրիթի գայլը», «Ձգողականություն», «Դալլասի սպառողների ակումբ», «Ժասմին», «Նավապետ Ֆիլիպս», «Նեբրասկա», «Նա», «Փրկել միստր Բենքսին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ