Վերջերս կարդացի Վրաստանի Համերաշխության և քաղաքացիական հավասարության նախարար Պաատա Զաքարեաշվիլու հարցազրույցը, որտեղ որոշ դրույթներ հետաքրքրություն են ներկայացնում Ջավախքի տեսանկյունից: Հարգանք տածելով այս անձի հանդեպ, ով իսկապես պատկերացում է Վրաստանի իրական շահը և համերաշխության կողմնակից է, այնուամենայնիվ, կանեմ որոշ դիտարկումեր: Կարդալով Պաատա Զաքարեաշվիլու՝ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի մասին ունեցած դիրքորոշման մասին, ինչր միևնույն ժամանակ պետական իշխանության դիրքորոշումն է, ևս մեկ անգամ տեղեկանում ենք, որ Վրաստանի իշխանությունները վերջիններիս պատրաստ են տալու ամենալայն լիազորությունները, նունիսկ կարող են զերծ մնալ վրացերեն լեզուն աբխազներին և օսերին պարտադրելուց և պատրատ են ընձեռելու իրենց համար ձեռնտու արժեքների ընտրության հնարավորութուն: Բոլորովին զարմանալի չէ, որ Վրաստանի համար նմանատիպ գերկարևոր հարցի մասին խոսելիս չեն մոռանում հիշատակել վրացերեն լեզուն, թեպետ թվում է, թե այն պետք է գոնե այս հարցում վերջին տեղում լինի: Բայց այդպես չէ, քանի որ վրացերեն լեզուն իրենց համար առաջին հերթին գործիք է, որի միջոցով փորձում են իրականացնել ազգային փոքրամասնությունների լեզվամտացողության փոփոխություն : Բնական հարց է առաջանում, այդ ինչպե ՞ ս է, որ Վրաստանի դեմ բազմաթիվ անգամ պատերազմած մարդկանց պատրատ են տալու ամենալայն լիազորությունները, իսկ ջավախքցիները, ովքեր Վրաստանի համար բոլոր դժվար օրերին իրենց դրսևորել են որպես Վրաստանի իսկական քաղաքացիներ և սատարել են պետությանը՝ իրավունք չունեն դպրոցներում ուսումնասիրելու սեփական ազգի պատմությունը,մեծամասամբ հայերով կոմպակտ բնակեցաված տարածաշրջանում իրենց մայրելի լեզուն չի կարող ունենալ ռեգիոնալ կարգավիճակ, իսկ երբ վերջերս տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ավելացման հարց բարձրացավ, մեջտեղ բերեցին իրենց Կաթողիկոսին, ով տողատակերում տեսավ անջատողականության համար պարարտ հող և հարցը փակվեց: Ենթադրում եմ, որ Վրաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, որ այս գործընթացներին հետևում են նաև Աբխազիայում և Օսեթիայում: Եվ արդյո ՞ ք ազգային փոքրամասնությունների դեմ վարվող այսպիսի քաղաքականությունը կարող է աբխազների և օսերի համար դեպի Վրաստան կողմնորոշվելու՝ Վրաստանի համար ցանկալի ցուցիչ լինել: Միանշանակ ոչ: Ուստի ժամանակն է պարզություն մտցնել նմանատիպ հարցերում: Հուսով ենք, որ Վրաստանի ներկա իշխանությունները կցուցաբերեն նոր մոտեցումներ և չեն լինի Սաակաշվիլու՝ Ջավախքի և, ընդհանրապես, ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականության շարունակողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել