Այսօր արթնացա, մտա բլոգ ու տեսնելով վերջին հոդվածիս ստատիստիկան, հասկացա, որ փաստորեն մեր խմբագիրը բավականին արդարացված է ինձ <<Սիրային գործերի մասնագետ>> նորահայտ պաշտոնին նշանակել: Դե նշանակել է, ուրեմն պետք է համապատասխան կերպ գործեմ, ճարս ինչ:
Մտածում էի, թե ինչից արժի սկսել: Քանի որ հարաբերությունների ընթացքում տեղ գտնող կարծրատիպերը բավականին ակտուալ գտնվեցին ընթերցողի համար, որոշեցի այս անգամ էլ կարծրատիպերից խոսել: Եկեք այս անգամ քննարկենք մեր հայ տղաների մոտ տարածում ունեցող կարծրատիպերի և սխալների մասին: Դե ինչ, սկսեցինք:
<<Ես վերջն եմ ու առնվազն ապուշ պետք է լինել, որպեսզի դա չնկատել>>
Հիմարություն է նման ինքնագնահատական ունենալը, սակայն յուրաքանչյուրիս մեջ նստած ինքնահավան էգոիստը երբեմն ստիպում է հավատալ, որ սա բացարձակ ճշմարտություն է:
Հաջողության հասնելու համար, նախ և առաջ պետք է ինքնավստահ լինել, իսկ դա ենթադրում է ոչ թե ուռճացված ինքնահավանություն, այլ ընդհակառակը` քո իրական պոտենցիալի հստակ և օբյեկտիվ գիտակցում:
Որպեսզի ավելի պարզ լինի մեսիջս, քննարկենք ձեր խոնարհ ծառայի օրինակը. բնավ դժվար է ինձ տղամարդկային գրավչության չափանիշ համարել, չինար բոյ չունեմ, ավելի շուտ նիհար եմ, ծխում եմ, խմում եմ, մեկ-մեկ էլ չսափրված եմ լինում: Մյուս կողմից, ունեմ նաև առավելություններ` հումորի զգացում, էրուդիցիա, գեղեցիկ աչքեր և երկար թարթիչներ: Հետևաբար, ինձ պետք է հնարավորինս խուսափել թույլ կողմերս ի ցույց դնելուց, կամ դա անել, որպեսզի կոնտրաստ ստեղծել առավելություններս էլ ավելի ընդգծելու համար:
<<Աղջկեքը սիրում են անթրաշ տղեքին>>
Հերթական հիմար պնդումն է: Իհարկե կան հանգամանքներ, երբ դա կարելի է տեղին համարել, սակայն տղայի չսափրվելու փաստը ավելի շուտ վկայում է նրա փնթիության մասին, քան առնականության, այնպես որ վերաբերվեք սափրվելուն առաջին հերթին որպես անձնական հիգիենայի մաս: Կա ևս մի անհարմարություն, որը առաջացնում է չսափրվածությունը` ծակծկոց, երբ համբուվում ես, իսկ դա հավատացեք, այդքան էլ հաճելի չէ հակառակ սեռի համար:
<<Ի՞նչ ծաղիկ, ի՞նչ բան, էս ո՞ր դարնա>>
Մեկընդմիշտ հիշեք, ծաղիկները միշտ եղել են ակտուալ և միշտ էլ կմնան այդպիսին: Ասեմ ավելին, եթե նունիսկ արդեն վաղուց ունեք ընկերուհի, ավելի լավ է ամեն հանդիպման ժամանակ տալ գոնե մեկ համեստ ծաղիկ, քան տարին չորս անգամ (փետրվարի 14, մարտի 8, ապրիլի 7 և ծննդյան օրը) նվիրել թանկանոց ծաղկեփնջեր: Թվում է, թե մանրունք է, բայց ծաղիկները առանցքային դեր են խաղում աղջկա սիրտը գրավելու գործում:
<<Հա դե մի քիչ էլ կուշանամ, ի՞նչա եղել որ>>
Սխալ մոտեցում: Ժամադրություններից ուշանալու իրավունքը պատկանում է գեղեցիկ սեռին, իսկ կանայք տղամարդկանց մեջ գնահատում են նաև ճշտապահությունը: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս միշտ ժամադրությանը ներկայանալ ճիշտ ժամանակին, իսկ երբեմն նաև մի քիչ ավելի վաղ: Ամեն դեպքում դա օգտակար է ձեր զգացմունքների համար, որովհետև սպասումները ավելի են գրգռում ձեր հետաքրքրությունը և ամբիցիաները: Մյուս կողմից, սպասելիս դուք ժամանակ ունեք մտածելու և հետագա քայլերը պլանավորելու համար:
<<Աղջկեքը սիրում են քյարթու տղեքին>>
Եվս մի ոչնչով չհիմնավորված պնդում: Որպես կանոն, հայ աղջիկները զզվում են քյարթուական ցանկացած դրսևորումից: Սա ամենևին չի նշանակում, որ պետք է վարդագույն տաբատներ հագնել, կամ արմատապես փոխել ձեր իմիջը: Ուղակի եղեք կիրթ, խուսափեք ժարգոնային բառեր օգտագործելուց, աղջկան մի պատմեք ձեր <<ախպերության>>, <<կիլդիմների>>, <<բազառների>> ու <<տասովկաների>> մասին: Իհարկե աղջիկները տղայի մեջ գնահատում են տղամարդկությունը, բայց տղամարդկությունը պետք է ի ցույց դնել ոչ թե պատմություններով, որոնք շատ հաճախ մտացածին են, այլ կոնկրետ գործողություններով: Կարևոր է նաև իմանալ, որ ցանկացած աղջիկ օժտված է մայրական բնազդով, ինչը կարելի է շատ էֆֆեկտիվ օգտագործել: Պետք չի լրիվ ղզիկանալ, բայց որոշակի պարբերականությամբ պատմեք ձեր ապրած դժվար պահերի մասին, փորձեք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ աղջիկը ձեզ օգնելու, պաշտպանելու ցանություն ունենա:
<<Անպայման պետք ա ցնցել աղջկան ֆռանցուզսկի պացելույով>>
Հարգելիներս, եթե դուք գոնե տեսականորեն չեք տիրապետում ֆրանսիական համբույրի տեխնիկային, խորհուրդ չեմ տա անգամ փորձել, քանզի ձեր այդ ռոմանտիկ պոռթկումը աղջկա համար կարող է վերավծվել մղձավանջի: Ի վերջո, հաշվի առեք, որ այդքան էլ հաճելի չէ խեխդվելու կամ գլանդների վնասվածք ստանալու հեռանկարը:
<<Աղջկեքը սիրում են, երբ իրանց ուրիշ աղջկեքի մասին են պատմում>>
Նման փայլուն գաղաբարներով առաջնորդվելուց առաջ, մի պահ ձեզ դրեք աղջկա տեղը: Ձեզ դուր կգա՞ր եթե, ձեր համակրած աղջիկը սկսեր ձեզ պատմել իր նախկին ընկերների, կամ սիրած էակների մասին: Չեմ կարծում, որ դա այդքան էլ հաճելի է, սակայն ինչ խոսք, հետագայում դա ձեզ պետք է, որովհետև լսելով նման պատմություններ դուք հնարավորություն եք ստանում ավելի լավ ճանաչել աղջկա թույլ կողմերը, միաժամանակ պատկերացում կազմելով այն բաների մասին, ինչը տվյալ աղջկա համար անընդունելի կամ տհաճ են: Ձեր կենսագրությունը պատմեք միայն երբ հարցնում են:
<<Տղեն պետք ա միանգամից մի քանի աղջկա հետ ման գա>>
Ժողովուրդ, պոլիգամիան դա կենդանական բնազդ է: Իհարկե կան բազմաթիվ հասուն տարիքի կանայք, որոնք կարող են հանդուրժել նման վարք իրենց ամուսինների կողմից, բայց ես չեմ պատկերացնում, որ մեր երկրում գտնվեն երիտասարդ աղջիկներ, որոնք ընդունելի կհամարեն նման վարքը: Հաշվի առեք, որ երիտասարդ տարիքում թե՛ տղաները, և թե՛ աղջիկները այս առումով հակված են մաքսիմալիզմի ու նրանց համար բացարձակապես անընդունելի է սիրած էակին ուրիշի հետ կիսելու միտքն անգամ: Իմ կողմից խորհուրդ կտայի խուսափել նման կապերից, սակայն եթե դա ձեր համար բացարձակ անհրաժեշտություն է, գոնե այնպես արեք, որ նման կապերը չբացահայտվեն:
<<Աղջիկը իրա տեղը պտի իմանա>>
Հարգելի սեռակիցներ, պետք է ևս մեկ անգամ ակնարկեմ այն փաստը, որ տղամարդ դառնում են ոչ թե բառերով, այլ գործերով: Հիշեք՝ որքան ատելի է մեզ համար ֆեմինիզմը, կրկնակի ատելի է աղջիկների համար մասկյուլիզմը և դրա՝ նման բռի դրսևորումները: Եթե այնուամենայնիվ մնում եք այն տեսակետին, որ տղան պետք է բացարձակ դոմինանտ լինի հարաբերություններում, միայն կարող եմ խորհուրդ տալ, որ դրան հասնեք համապատասխան հեղինակություն վաստակելուն ուղղված` արդար և համընդունելի եղանակի կիրառման միջոցով:
<<Կարողա Անջելինա Ջոլինա, որ էդքան ինձ ճղեմ իրա համար>>
Վերադառնանք առաջին խորհրդին: Մենք ինքներս Բրեդ Փիթ չենք, դեռ մի բան էլ ավել` որպես կանոն, միջին ստատիստիկական հայ տղա ենք, որոնցից հազարներով կա: Նմանապես ձեր ընկերուհին կամ համակրած աղջիկը Ջոլի չէ և առհասարակ պարտավոր էլ չէ լինել Ջոլի: Այնուամենայնիվ, հաստատ ձեր հարաբերությունները միայն կշահեն, եթե դուք վերաբերվեք ձեր միջին ստատիստիկական ընկերուհուն, որպես Անջելինա Ջոլիի, որովհետև որպես պատասխան, արդեն ձեզ` միջին ստատիստիկական ընկերջը, կարող են վերաբերվել որպես Բրեդ Փիթի: