Երբ տարեվերջին երկրորդ նախագահը հարձակում իրականացրեց վարչապետի ուղղությամբ, կարծիք էր շրջանառվում, որ նրան կպատասխանի ԱԺ նախագահը: Տրամաբանությունը հստակ է՝ հարձակումը Սերժ Սարգսյանի մակարդակի չէր, նրա պատասխանելը ճիշտ չէր լինի: Վարչապետի պատասխանելն էլ ճիշտ չի, քանի որ հենց իրեն են կպել, իր պատասխանելու դեպքում կստացվի, որ հետևում քաղաքական թիմ չկա: Դե իսկ ավելի ցածր մակարդակով պատասխանելը, ըստ էությա, տեղին չի ընկալվի ու համազոր չի լինի: Ստացվում է, որ տրամաբանորեն մնում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արձագանքելը:
Եթե հաշվի առնենք, որ տարեվերջին վարչապետի արձագանքը ավելի շատ խուսափողական էր ու նման չէր նույն ուժգնության հակահարվածի, ապա թերևս մոտ օրերին պետք է սպասել Հովիկ Աբրահամյանի հուժկու պատասխանը Ռոբերտ Քոչարյանի հրապարակային հարձակմանը՝ վարչապետի ուղղությամբ: Տեսնենք՝ ԱԺ նախագահին որքանով կհաջողվի խույս տալ այդ թակարդից, քանի որ վստահաբար կարելի է պնդել, որ նա ամեն ինչ կանի այդ քայլին չգնալու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karnurij/posts/343437585794616?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել