Հին Եգիպտոսի փարավոն Թութանհամոնը մումիֆիկացվել է էրեկցիայի վիճակում, առանց սրտի և սև յուղերով պատված: Կահիրեի Ամերիկյան համալսարանի հետազոտությունը բացատրել է, թե ինչու է այդպես արվել: 
The Independent-ի փոխանցմամբ` այդ կերպ ցանկացել են նրան նմանություն հաղորդել հին եգիպտական գլխավոր Աստծուն` Օսիրիսին:

Ըստ այդմ` 90 աստիճանի տակ բարձրացված սեռական օրգանով մումիֆիկացված Թութանհամոնը պետք է օգներ ճնշել կրոնական հեղափոխությունը, որն սկսել էր նրա հայրը: Վերջինս փորձում էր միաստվածություն հաստատել երկրում:
Հայտնի է, որ իր 9-ամյա կառավարման ընթացքում երիտասարդ Թութանհամոնը պայքարել է իր հոր` հին աստվածներին ասպարեզից հանելու քաղաքականության դեմ:

Թութանհամոնի բարձրացված սեռական օրգանը կոտրվել է պեղումների ժամանակ, հետագայում շահարկումներ են եղել, թե դա գողացվել է:

Ամերիկյան համալսարանի գիտնականներն ասել են, որ նախկինում թերևս ոչ մի մումիա այդ կերպ չի հուղարկավորվել:

Առաջինը Թութանհամոնին Օսիրիս Աստծուն նմանեցրել է դամբարանը հայտնաբերած բրիտանացի Հաուարդ Քարթերը:
Օսիրիսը ասոցացվել է մուգ գույնի հետ, ինչն իր հերթին կապված է եղել Եգիպտոսի` ջրհեղեղներից մգացած հողերի ընկալման հետ: Այդ պատճառով էլ Թութանհամոնի մարմինն ու սարկոֆագը պատվել են սև յուղերով: Նրա սիրտը հանվել է, քանի որ ըստ ավանդույթի` Օսիրիսի եղբայր Սեթը մասնատել է նրան և առանձին թաղել սիրտը: Իսկ էրեկցիայի հանգամանքը կապվել է Օսիրիսի այն ընկալման հետ, որ նա Եգիպտոսի արգասաբեր և վերարտադրություն ապահովող հողերի տիրակալն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել