Tert.am-ը գրում է.
Սուրբ Ծննդին հայերի սեղանին ավանդաբար լինում է գինի, բրնձով ու չամիչով փլավ, ձուկ, ինչպես նաև` պահքի ուտեստներ, այսինքն՝ հատիկավոր ուտելիքներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը, ով նշեց, որ այդ ուտեստները պարտադիր էին, բայց սեղանը առատ ու ճոխ էլ լինում նաև այլ ուտեստներով, այդ թվում` մսամթերքով։
«Սեղան պատրասատելու ճոխությունը հենց հունվարի 6-ին էր լինում, ոչ թե տարեսկզբին, որովհետև քրիստոնյա հայերը հնում մինչև Հիսուսի ծննյան տոնը պաս էին պահում, իսկ պասի շրջանում որևէ կենդանական ծագում ունեցող կերակրատեսակ չկար, հիմանականում հատիկավոր ուտելիքներ էին։ Այն ճոխությունը, որ հիմա Նոր տարվան է վերապահված, եղել է հենց Ծննդյան տոնին, այսինքն՝ ամսի 5-ից սկսել են պատրաստվել այնպես, ինչպես մենք 31-ին ենք պատրաստվում։ Առատ ու ճոխ սեղաներ պատրաստել են հունվարի 6-ին»,-ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ