1in.am-ը գրում է.
Օսկարակիր դերասանուհի Սանդրա Բալոքը խոստովանել է, որ Google-ում որոնել է ինքն իրեն և կարդացել մեկնաբանությունների հատվածը՝ ցանկանալով պարզել, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին: Այս մասին հաղորդում է people.com-ը:
«Ոչ ոք չպետք է կարդա մեկնաբանությունների բաժինը կամ որոնի ինքն իրեն»,- նշել է դերասանուհին:
Բալոքը, ով նշել է որ «շատ նոր բան է իմացել իր մասին», կիսվել է այդ բացահայտումներով:
Դերասանուհու խոսքերով՝ մեկնաբանություններում գրված է եղել, որ ինքը գրավիչ չէ, կամ՝ «Ես տանել չեմ կարողանում նրան», «Նա քառասունն անց է» (ինչը համապատասխանում է իրականությանը) և այլն:
Բալոքը, ով պաշտոնապես ոչ մեկի հետ չի հանդիպում Ջեսի Ջեյմսից ամուսնալուծվելուց հետո, անդրադարձել է նաև իր սիրային հարաբերությունների մասին շշուկներին:
«Շատ մեկնաբանություններ կային այն մասին, թե ում հետ եմ ես հանդիպում: Դրանց մի մասը ճիշտ է, իսկ մի մասն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»,-ասել է նա:



