Kinoashkharh.am-ը գրում է.
1901 թ. դեկտեմբերի 27-ին ծնվել է Մառլեն Դիտրիխը: Նա սոսկ դերասանուհի և երգչուհի չէր, այլև կին-առեղծված: Այս առիթով timeout.ru-ն մեկտեղել է նրա և ևս չորս մեծ դերասանուհիների խոստովանություններն իրենց գրավչության գաղտնիքների մասին:
Մառլեն Դիտրիխ
Տղամարդկանց մասին. «Կանայք, անվիճելի է, տղամարդկանցից ավելի խելոք են: Հազիվ թե գտնվի մի կին, որը խենթանա մի տղամարդու համար սոսկ նրա գեղեցիկ ոտքերի պատճառով…»:
Կանանց մասին. «Ճշմարիտ կինը չի հուզվում, հուզում է»:
Սիրո մասին. «Եթե վերադառնում ես երեկոյան ժամը 9-ին ժամը 7-ի փոխարեն, և նա դեռ ոստիկանություն չի զանգահարել, նշանակում է` սերն արդեն ավարտվել է»:
Աշխատանքի մասին. «Կարևոր է իմանալ սեփական աքիլլեսյան գարշապարի մասին և թույլ չտալ ուրիշներին դիպչել դրան»:
Գեղեցկության մասին. «Կնոջ համար գեղեցկությունը խելքից կարևոր է, քանի որ տղամարդն ավելի հեշտ նայում է, քան մտածում»:
Նորաձևության մասին. «Ավելի լավ է գնել երկու զույգ լավ կոշիկ, քան երեք զույգ վատ կոշիկ»:
Թուլության մասին. «Անխուսափելին պետք է ընդունել արժանապատվորեն: Արցունքները, որ թափում եք անխուսափելիի պատճառով, պետք է մնան ձեր գաղտնիքը»:
Երջանկության մասին. «Տղամարդն ավելի մեծ հաճույք է ստանում, երբ տեսնում է չհավաքված անկողին և երջանիկ կնոջ, քան օրինակելի հարդարված անկողին և դժգոհ կնոջ: Իմ խորհուրդը` հարդարիր անկողինը և երջանիկ եղիր»:
Գրեյս Քելլի
Կանանց մասին. «Կանանց էմանսիպացիան ստիպում է կանանց կորցնել իրենց գաղտնիքը»:
Տղամարդկանց մասին. «Տղամարդն իր բնույթով ծույլ է: Եթե բոլոր կանայք մասնագիտություն ունենային, տղամարդիկ կնստեին տանը, գարեջուր կխմեին և հեռուստացույց կնայեին»:
Զայրույթի մասին. «Զայրույթն ու ցասումը ոչ մի խնդիր չեն կարող լուծել»:
Գեղեցկության մասին. «Ուրիշ կանայք նայում էին ինձ որպես մրցակցուհու: Եվ դա ինձ մեծ ցավ էր պատճառում»:
Հաջողության մասին. «Թող իմ հաջողությունները միայն իմը լինեն»:
Քո մասին. «Դանդաղ խոսեք. ես շիկահեր եմ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ