Ես Արամ mp3 հումորիստի դեմ ոչինչ չունեմ, Եվրատեսիլն էլ չեմ համարում արհեստավարժ մրցույթ: Ընդամենը քաղաքականացված շոու է, որը մի շարք երկրների հնարավորություն է տալիս լուծելու ինչ-ինչ քաղաքական հարցեր, իսկ Հայաստանի նման երկրների եվրատեսիլյան պատասխանատուներին էլ՝ վերջին տարիներին բարելավել իրենց նյութական վիճակը Կալուգայի Սամոյի, ,,Կյանքի խոսքի,, և այլոց հաշվին...
Սակայն ինձ միանգամայն այլ բան է հետաքրքրում. եթե չկա երգը, ինչպե՞ս է ընտրվում երգիչը, երբ ընտրության հիմքում պիտի լինեն երգը, նրա համահնչունությունը եվրատեսիլյան ,,ստանդարտներին,, , կատարման և մատուցման առանձնահատկությունները... Ի վերջո, մի երգիչ կարող է շատ լավ կատարել ինչ-որ երգ, բայց ահա Եվրատեսիլի համար գրված երգը հեռու լինի նրա ձայնական դիապազոնից, կատարողական սկզբունքներից...
Մի խոսքով...
Եկող տարի առաջարկում եմ Եվրատեսիլ ուղարկել Վիտամին ակումբը... Անգամ երգի կարիք էլ չի լինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել