Psymag.am-ը գրում է.

Հեղինակ՝ «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնի հոգեբան խորհրդատու Սուսաննա Ավետիսյան:

Տարվա ամենահեքիաթային, սպասելիքներով և անակնկալներով տոնը Ամանորն է: Անկախ մեր տարիիքից, սեռից, աշխարհայացքներից և բնավորության կառուցվածքից մեզանից ցանկացածը մեծ ուրախությամբ է սպասում այդ օրերին, քանի որ հոգու խորքում մենք` բոլորս էլ մանուկ ենք, մենք հավատում ենք հրաշքներին:
Անկախ այն բանից, որ մենք վաղուց արդեն գիտենք, որ չկա Ձմեռ պապի, միևնույն է, մենք հավատում ենք հրաշքներին: Ավելին` այդ հավատն է, որ մեզ ուժ է տալիս արթնանալ առավոտյան և սկսել նոր օրը:

Նոր տարվա գալը, նախ և առաջ, նախորդ տարվա ավարտն է և ամփոփումը, այսինքն՝ մենք հասկանում ենք, որ մեր կյանքից լրացավ ևս մեկ տարի, մեր ժամանակը կրճատվեց ևս մեկ տարով: Եվ ահա սկսվում է ինքնավերլուծությունը, ամեն մեկս սկսում ենք մտածել, թե ի՞նչ ենք արել մենք այս տարի մեր կյանքում, ի՞նչ նպատակների ենք հասել, ի՞նչ քայլեր ենք արել մեր նպատակներին հասնելու ճանապարհին, ի՞նչ գերխնդիրներ ենք լուծել մեր կյանքում, ինչո՞վ ենք աճել, զարգացել, ինչի՞ն ենք նպաստել, ինչի՞ն ենք խոչընդոտել, մեր գործած սխալներից որո՞նք ենք ուղղել, որո՞նք են մնացել չուղղված: Եթե հասել ենք որոշակի նպատակների, մտածում ենք` արդյո՞ք դա մեր գերնպատակն էր, թե` ոչ: Անկախ այն բանից` գտնո՞ւմ ենք այդ բոլոր հարցերի պատասխանները, թե` ոչ, մենք հայտնվում ենք ընկճված, խոցելի վիճակում: Ենթադրություններից ելնելով` վերջին օրերին փորձում ենք ինչ որ բան փոխել մեր կյանքում, գոնե մինիմում քայլեր անել` մեր խղճի և մեր հոգեկան հանգստության համար:

Չմոռանանք նաև, որ այս ամենը վերլուծելու համար պետք է նաև ժամանակ գտնել, քանի որ աշխատող մարդկանց համար այդ ամենն իրականացնելը ավելի բարդ է, վերջիններս հայտնվում են ավելի շատ սթրեսային վիճակներում, որովհետև ստիպված են ինքնավերլուծություն անել վազքի մեջ: Արդյունքում ստացվում է այնպես, որ Նոր Տարին դառնում է ամենասթրեսային և խոցելի տոներից մեկը մեր կյանքում: Այսպիսով, մենք հայտնվում ենք ճգնաժամային իրավիճակում մինչև տարվա ամենավերջին օրը և ամենավերջին պահին ապրում ենք հանգստություն և լուսավորվում ենք տոնական տրամադրությամբ: Ինչ վերաբերվում է գալիք տարվա սպասումներին, ապա դրանք մեզ մոտ առաջանում են ինքնստինքյան: Անգամ եթե մենք շատ հոռետես ենք, միևնույն է, նոր տարուց մենք սպասում ենք լավ իրադարձություններ, լավ նորություններ, առաջխաղացումներ:

Նյութն ամբողջությամբ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել