Տարբեր են հին տարվա գործառույթները, տարբեր կլինեն և նորի հատկությունները: Այդ երկու աշխարհների միջև առկա կամուրջով միաժամանակ անցնում ենք և՛ մենք, և՛ ապագան անտարբեր կառուցողները: Արևը երբեք հետ չի գնում: Պետք է նմանվել նրան, բայց՝ հետ նայել, անցնել առաջ ու կամուրջները չայրել: Հետ նայել անցյալին, այլ ոչ թե այն շալակած անցնել, կամուրջը չի դիմանա անցյալ տարիների ծանրությանը: Եթե ներկան լի է անկատարելիությամբ, ապա այն լցվել է անցյալում, բայց կարելի է և անցյալից գտնել այնպիսի մնացորդներ, որոնք ավելի կենսունակ լինեն, քան ինքը ներկան: Ձմռանն Արևին շատերը վերաբերվում են որպես միայն լուսատուի, մինչդեռ հարկ է հիշել, որ նա շարունակում է մնալ նաև ջերմատու:
Ինձ վշտացնում է, որ ներկայում մարդկանց չեն սովորեցնում Արևին սիրել այնպես, որպեսզի Գալիքում էլ նրան տեսնեն:



