Ամանորը դիմավորելու ավանդույթները այնքան շատ են, ինչքան շատ են ազգերը: Սակայն բոլորն էլ ավելի լավի ակնկալիքով են դիմավորում Նոր տարին: ՀՀԿ-ականների ցանկությունն է լինելու, որ իրենք շարունակեն իշխել, ուստի իրար կարող են Սերժ Սարգսյանի ֆոտոշոփ արած նոր նկարներից, թանկարժեք շրջանակի մեջ նվիրեն: Կարող են մի քանիսը նվիրել, ասենք հյուրասենյակի, ննջասենյակի և փոքր տարբերակը ավտոմեքենայի համար, ինչպես նայ աշխատասենյակինը թարմացնելու համար:
Իսկ մեր մյուս համաքաղաքացիներին, ովքեր չեն ուզում, որ 2014-ը լինի 2013-ի շարունակությունը, ապա իրար կարող են նվիրել սովորական թղթի վրա տպած Ս. Ս.-ի նկարը, տանից դուրս հանել և դռան շեմին այրել, որ նախորդ տարիների անհաջողությունների քոքը գալիք տարում վերջապես կտրվի:
Իմ բոլոր ընկերներին էլ, անկախ իրենց քաղաքական հայացքներից, ցանկանում եմ ինքնիշխան Հայաստան, որով բոլորս կհպարտանանք, որտեղ ապրելը յուրաքանչյուր հայի համար ցանկալի կլինի և ինքը իրեն նվաստացած ու ստորացած չի զգա, որտեղ կուսակցական պատկանելությունը ընկերություն անելու, աշխատանք տալու, բիզնես անելու և շատ ուրիշ հարցերում որոշիչ չի լինի, որտեղ մարդիկ իրար տեսնելիս կբարևեն, որտեղ պաշտոնն ու փողը չեն լինի պաշտամունքի առարկա, որտեղ անցյալը չեն հիշի և հարգի միայն ըստ օրացույցային օրվա: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն այս ամենը պետք է կյանքի կոչել, պետք է իրականություն դարձնել և դա մենք, հայերս պետք է անենք:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Ֆեյսբուքում կհանդիպենք 2014
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmanMushegyan/posts/608959109175448
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել