Նախորդ անգամ ձեր դատին էինք հանձնել երիտասարդ հայ տաղանդավոր գեղանկարիչ Հայկ Մացակյանի աշխատանքները: Ժամանակակից նկարիչների շարքից այսօր ձեզ ենք ներկայացնում ամուսիններ Ինեսա ու Միխայիլ Գարմեշներին: Ամուսինները միասին ստեղծում են իմպրեսիոնիստական ռոմանտիկ կտավներ:

Մայքլ Գարմեշը ծնվել է 1969թ.-ին՝ Ուկրաինայի Լուգանսկ փոքրիկ քաղաքում: 1987թ.-ին Լուգանսկի արվեստի պետական քոլեջն ավարտելով` Գարմեշը սկսում է դասավանդել նույն քոլեջում: 1989-91թթ. ծառայում է բանակում և հենց այդ տարիներին էլ հանդիպում է իր ապագա կնոջն ու գործընկերուհուն: 1992թ.-ին ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի արվեստի ակադեմիան ու մինչև ավարտելն արդեն մասնակցել բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների:
Տիկին Գարմեշը` Ինեսսա Կիտեյչիկը, ծնվել է 1972թ.-ին՝ Ռուսաստանի Լիպետցկ քաղաքում, սովորել Լուգանսկի արվեստի դպրոցում: Բալետով, գիմնաստիկայով, երաժշտությամբ ու նկարչությամբ զբաղվող Կիտեյչիկն ու Գարմեշն այժմ միավորել են իրենց տաղանդը, ճաշակն ու տեխնիկան, և միասին հրաշալի կտավներ են ստեղծում, որոնք էլ առաջարկում ենք դիտել ստորև: 
© 
Mikhail & Inessa Garmash


 

 

 

 

 


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել