Նախորդ անգամ ձեր դատին հանձնեցինք ղազախ նկարչուհի Ակժանա Ադբալիևայի գունեղ կտավները, որոնցից մեկի անկյունում, ի դեպ, նկարչուհին հայերեն տողեր էր ավելացրել: Այս անգամ, ժամանակակից նկարիչների շարքից որոշեցինք անդրադառնալ լոսանջելոսաբնակ հայ նկարիչ Հայկ Մացակյանին: Մացակյանը ծնվել է 1981թ.-ին՝ Վանաձորում: 1996թ.-ին ավարտել է Վանաձորի Աղաջանյանի անվան արվեստի դպրոցը: 1993թ.-ին հաճախել նկարչության մասնավոր դասընթացների Սանկտ-Պետերբուրգում: 2005թ.ին աշխատել է Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում: Մասնակցել է մի շարք մրցույթների ու տարբեր մրցանակների արժանացել:
Հայկ Մացակյանի աշխատանքները ցուցադրության են հանվել ամերիկյան տարբեր պատկերասրահներում:
Հայկը սիրում է մեջ բերել աշխարահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի այն խոսքերը, որ պետք է սովորել ինչպես պրոֆեսիոնալ կանոնները, այնպես էլ, թե ինչպես կարող է արվեստագետը խախտել դրանք:
Նկարչի աշխատանքները դիտեք ստորև և կիսվեք ձեր կարծիքներով՝ թողնելով ձեր մեկնաբանությունները: