Դե մենք ԱՄՆ-ին չէ ասացինք՝ չէ ասելով ԵՄ հետ ասոցացման համաձայանգրին: Առաջիկա տարիներին տեղի կունենա Եվրամիության և NAFTA-յի շուկաների (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա) միաձուլում և կստեղծվի «ոսկե միլիարդը»: Այսինքն, ոչ միայն աշխարհի ամենամեծ և ամենագնողունակ շուկան, այլև այն շուկան, միակ շուկան, որտեղ կլինի նորագույն տեխնոլոգիաների ազատ շրջանառություն: Քանի որ, ըստ բոլոր հաշվարկների, ԱՄՆ ոչ կարողություն և ոչ էլ ցանկություն ունի կատարելու աշխարհի ոստիկանի դերը, ապա մնացյալ աշխարհը կթողնվի սեփական հույսին և կդառնա «ոսկե միլիարդի» հումքային կցորդը: Մենք էլ այդ հիմնական կցորդներից մեկի՝ Ռուսաստանի կցորդը: Այսօր արդեն Ռուսաստանի արտահանման 97% հումք է՝ նավթ, գազ, փայտ:
Մենք մերժեցինք մտնել «ոսկե միլիարդի» կիսաբաց դռնից ներս, քանի որ իջել ենք «Կիսաբաց պատուահնների» մակարդակի ու բան չենք հասկանում լուրջ քաղաքականությունից: Ի դեպ, դուռը մեզ համար կիսաբաց էին թողնել ոչ թե այսօրվա արժանիքների համար, այլ անցյալի վաստակի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ara.papian.mv/posts/505190372912767
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել