«Մամա ջան, ես ամեն տարի սպասում եմ, որ գաս». Խարբերդի մանկատանը մեծացած 25-ամյա Մովսեսի նամակըHyanews.am-ը գրում է.

Վերջերս ընկերներիցս մեկը վթարի հետևանքով հայտնվել էր հիվանդանոցում:
Նրա հետ նույն պալատում բուժվում է նաև Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից մեկը` 25-ամյա Մովսեսը: Տեսնելով, թե ինչպես է ընկերոջս մայրն անհանգստանում որդու համար ու նրան խնամում, Մովսեսը մի նամակը գրեց` ուղղված իր մայրիկին, որն էլ իր մոր փոխարեն նվիրեց ընկերոջս մորը` տիկին Մագդային: 

Հուսով ենք, որ Ամանորյա հրաշքը կլինի նաև Մովսեսի կյանքում. այս նամակը կկարդա նաև նրա մայրն ու կայցելի իրեն սպասող որդուն: 

Նամակը ներկայացնում ենք ստորև:

...

Այսօր շաբաթ է 
Ամենավատ օրն է ինձ համար 
Մի խաղաղ երեկո է
Մարդ շրջակայքում չկա:
Ես ինձ հարցրեցի մամաս ու՞րա
Եվ ոչ – ոք ինձ չպատասխանեց: 
Կամաց կամաց փչում է մեղմիկ քամին
Օրորելով ծառերից թափվող ձյունը
Որոնց թափվելը կարծես հեքիաթային լինի
Հարցրեցի...
Մամ ու՞ր ես, աշնանային այս հիասքանչ գիշերը
Առանց քեզ տանջվում եմ:
Մամ, մամա ջան դուրս արի
Ես քեզ կարոտել եմ:
Երբ ես գալու ես մրսում եմ
Որ ինձ ջերմ գրկես ու տաքացնես: 
Ես կանգնած եմ փողոցի մեջտեղ
Նայում եմ չորս կողմս տեսնում եմ 
Ուրիշի մամաներին, բայց իմ մաման
Չկա ու չկա չի էլ երևում :
Լացում եմ մամայիս եմ ուզում
Բայց կարծես ձմեռային ձյունը 
Մաքրել է մորս բոլոր հետքերը: 
Մամա ջան ես ամեն տարի
Սպասում եմ, որ կգաս մի օր
Որ դու էլ կգաս մանկատուն
Ու ինձ քեզ հետ կտանես
Զբոսանքի, ոնց որ մյուս ծնողները :
Մամ ջան ես երազում եմ, որ դու 
Ամեն շաբաթ օր գաս և շաբաթը
Կլցվի ուրախությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել