Footsport.am-ը գրում է.

danelyan
Հոլանդական Գրոնինգեն քաղաքում շարունակվող շախմատի խոշոր փառատոնի 7-րդ մրցափուլում Զավեն Անդրիասյանը սև խաղաքարերով առավելության հասավ հոլանդացի գրոսմայստեր Ալոն Ֆրենդֆելդի նկատմամբ և կրկին միացավ առաջատարներին: Այժմ Անդրիասյանն ունի 5 միավոր, նույնքան միավոր են իրենց անվան դիմաց գրանցել նաև ռուսաստանցի Եվգենի Ռոմանովը, հոլանդացիներ Բենջամին Բոկը, Էրվին Ամին և սլովակ շախմատիստ Պետեր Միխալիկը: Այս մրցափուլում հաղթանակով ավարտեց իր պարտիան նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Հայ շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով առավելության հասավ Թերեզա Օլսարովայի նկատմամբ: Էլինան վաստակեց 4,5 միավոր և այժմ 12-րդ տեղում է: 7-րդ մրցափուլում Անդրիասյանը սպիտակ խաղաքարերով կհանդիպի Պետեր Միխալիկի հետ, ով նույնպես առաջատարներից մեկն է: Այնպես որ, այս մրցախաղը շատ կարևոր նշանակություն ունի կողմերի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել