Ամանորի մասին մեզ հիշեցնում է կոկորդիլոսը: Օրվա չգիտեմ ինչ:
Այո՛, Րաֆֆի Հովհաննսիյանը գոյություն ունի: Ես սկսել էի անհանգստանալ արդեն: Բայց նա շնորհավորանք էր ուղարկել ԱՄՆ-ից: Պատկերացնում եք՝ մեր ընդդիմության առաջնորդը իր ժողովրդին շնորհավորում է ԱՄՆ-ից: Ասում եմ, կարողա ամեն մեկիս էլ մի 100 դոլար ուղարկել ա, բայց «Ժառանգություն» իրավապաշտպան կազմակերպությունը մեջ մեջ ա արել: Ինչևէ, ես էլ շնորհավորում եմ իր Ամանորը՝ Հայաստանից:
Երեկ փաստորեն բացահայտումների օր էր: Զարուհին էլ պարզվեց Րաֆֆու զինվորն ա: Ես հիմա հասկանում եմ՝ ինչո՞ւ Րաֆֆին Հայաստան չի գալիս: Բա սենց զինվոր ունի ստեղ, սաղի տեղը խոսում ա: Էլ գալիս ա, որ ի՞նչ անի: Այ, որ մի երկու սենց զինվոր էլ նախապատրաստի Րաֆֆին «Ժառանգություն»-ում, միասնականություն չի մնա:
Յուրի Վարդանյանը լավագույն մարզիկների անհասկանալի տասնյակից հետո, հիմա էլ պատմում է կոկորդիլոսի համի մասին: Չեմ հասկանում՝ դա սպորտի հետ ի՞նչ կապ ունի կամ նախարարության, որ ստորաբաժանումն է դրանով զբաղվում: Այ դրա համար էլ լավագույն 10 մարզիկների ցուցակը անհասկանալի է:
Բավականին երկար ժամանակ է, ինչ Արտաշ Ասատրյանից խեր խաբար չկար: Ամանորը մոտեցավ, ես մտածում էի Արտաշի մասին նոր երգի տեսահոլովակից կիմանանք, էն էլ դու մի ասա՝ իրան իմացանք կոկորդիլոսից: Այինքն՝ ինքը ասել էր, որ կոկորդիլոս է կերել ու այդ լուրը դարձավ նրա դեկտեմբեր ամսվա այցեքարտը:
Երեկ բոլորն իմացան, որ Մելինեն՝ ծանրորդուհին կամ ծանրորդը, չեմ կարա ասեմ, համասեռական է: Ուզում եմ հիշեցնեմ, որ դա նորություն չէր, ուղղակի մեր պարապության արդյունքում այս լուրը ևս մեկ անգամ շրջանառվեց:



