Kinoashkharh.am-ը գրում է.
Անդրեյ Կոնչալովսկին ձեռնամուխ է եղել իր նոր` «Փոստատար Ալեքսեյ Տրյապիցինի սպիտակ գիշերները» ֆիլմի նկարահանման աշխատանքներին: Ռեժիսորի նոր ծրագիրը շարունակում է ռուսական գյուղի մասին նրա ֆիլմերի շարքը , որը հեղինակը սկսել է «Ասյա Կլյաչինայի պատմությունը, որը սիրում էր ու չամուսնացավ» ֆիլմով: Ռուսաստանի շատ գյուղերում` քաղաքներից կտրված լինելու եւ ճանապարհներ չունենալու պատճառով, մարդիկ կարծես ապրում են պետությունից դուրս: Այդպիսի հեռավոր բնակավայրերում մարդիկ մնացել են այպիսին ինչպիսին կան` իրենք իրենցով: Այդ վայրերում պետության ներկայացուցիչը փոստատարն է, որը եւ դառնում է միակ կապող օղակը լքված գյուղերի եւ քաղաքակրթության միջեւ: Այդ փոստատարներից մեկն էլ հենց դարձել է Կոնչալովսկու նոր ֆիլմի գլխավոր հերոսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ