1in.am-ը գրում է.

ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից միլիոնավոր մարդկանց հեռախոսազանգերի տվյալներ հավաքելն օրինական է և չի հակասում երկրի սահմանադրությանը:

Նման վճիռ է կայացրել Նյու Յորքի դատավոր Ուիլյա Փոլին` մերժելով Քաղաքացիական ազատության պաշտպանության ամերիկյան միության հայցը: Փոլիի խոսքերով` հեռախոսազանգերի տվյալների հավաքագրման Ազգային անվտանգության գործակալության ծրագիրը «կառավարության պատասխան հարվածն է»` ուղղված «Ալ-Քաիդա» ահաբեկչական ցանցի ոչնչացմանը:

Դատավորը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կկարողանային կանխարգելել 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, եթե այն ժամանակ հատուկ ծառայությունները զբաղվեին հեռախոսազանգերին հետևելով, հաղորդում է ITAR-TASS-ը:

Փոլին ընդգծել է, որ ամերիկյան կառավարությունը պատահածից դասեր է քաղել և «միջոցներ է ձեռնարկել պայքարելու համար թշնամու դեմ, որն ամբողջ աշխահում ահաբեկչություններ կազմակերպելու ունակ ահաբեկչական ցանց է»: Հենց այդ միջոցների մի մասն էլ կազմում է ԱԱԳ վերոնշյալ ծրագիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել