Երիտասարդ Արքան նոր էր նստել գահի վրա երբ տեսավ իր երազում հրեշտակի, ով ասաց՝
– Կկատարեմ Քո մեկ ցանկությունը:
Առավոտյան Արքան կանչեց իր խորհրդականներին:
– Հրեշտակը ինձ խոսք տվեց կատարել իմ մի խնդրանքը: Ուզում եմ, որ իմ հպատակները երջանիկ ապրեն: Ասեք ինձ, ինչպիսի՞ թագավորություն է նրանց պետք:
– Ցանկությունների թագավորություն... – անմիջապես բացականչեց խորհրդականներից մեկը:
Երկրորդ և երրորդ խորհրդականներն էլ էին ուզում ինչ որ բան ասել, սակայն չհասցրեցին՝ երիտասարդ Արքան փակեց աչքերը և իր պատկերացումների մեջ կանչեց հրեշտակին:
– Ուզում եմ, որ իմ հպատակների բոլոր ցանկությունները ի կատար ածվեն: Թող իմ թագավորությունը դատնա Ցանկությունների Թագավորություն...
Այդ պահից սկսած թագավորությունում սկսեցին կատարվել տարօրինակ իրադարձություններ: Շատերը վայրկյանական հարստացան, շատերի հյուղակները վեր ածվեցին պալատների, ինչ-որ մեկի մոտ թևեր աճեցին և նա սկսեց թռչել, մյուսները՝ երիտասարդացան:
Մարդիկ համոզվեցին, որ իրենց ցանկությունները իրականանում են և ամեն մեկը սկսեց մյուսից շատ բան ցանկանալ: Շուտով նրանք հասկացան, որ իրենց ցանկությունները չեն հերիքում և սկսեցին նախանձել նրանց, ովքեր դեռ ցանկություններ ունեն:
Նրանք սկսեցին ագահաբար գողանալ իրենց հարևանների, ընկերների, երեխաների ցանկությունները:
Շատերը չարացան և սկսեցին իրար վատը կամենալ: Պալատները աչքի առջև փլվում էին և նորից բարձրանում, ինչ-որ մեկը աղքատ էր դառնում և միանգամից աղքատություն էր ցանկանում մի ուրիշի համար: Ինչ որ մեկը ոռնում էր ցավից և միանգամից չարախնդալով ավելի մեծ տանջանքներ էր ուղարկում մյուս մարդկանց: Ցանկությունների Թագավորությունից անհայտացան խաղաղությունն ու համաձայնությունը: Մարդիկ թշնամանում էին, իրար վրա չարության և անբարյացակամության նետեր էին բաց թողնում: Մեկը մյուսներից ավելի խորամանկ ու նենգ էր՝ նա իր համար մի շատ վտանգավոր հիվանդություն ուզեց և սկսեց գրկախանություններով, համբույրներով և ձեռքցեղմումներով վարակել որքան հնարավոր է շատ մարդկանց:
Արքայի առաջին խորհրդականը անմիջապես թախտաթափ արեց երիտասարդ Արքային և իրեն Արքա հայտարարեց: Սակայն շուտով նրան էլ պալատներից դուրս արեց մի ուրիշը, որն էլ վռնդվեց երրորդով և գահի շուրջ դաժան ցանկությունների մեծ պատերազմ սկսեց:
Երիտասարդ Արքան փախավ քաղաքից և թագավորության սահմանի վրա մի ծերունու հանդիպեց:
Ծերունին հող էր վարում և երգում:
– Դու ոչ մի ցանկություն չունե՞ս, – հարցրեց նա ծերունուն՝ զարմանքով:
– Ունեմ իհարկե... – պատասխանեց վերջինս:
– Իսկ ինչու՞ չես իրականացնում ցանկություններդ միանգամից՝ բոլորի պես:
– Որպեսզի չկորցնեմ իմ երջանկությունը, ինչպես կորցրեցին Քո բոլոր հպատակները:
– Բայց Դու աղքատ ես, իսկ կարող ես հարուստ դառնալ, ծեր ես, սակայն կարող ես երիտասարդանալ:
– Ես ամենահարուստ մարդն եմ, – պատասխանեց ծերունին, – վարում եմ հողը, ցանում և այսպես աճեցնում եմ իմ Սրտից՝ իմ Աստծուն ձգվող մարգարտե արահետը... Ես Քեզանից երիտասարդ եմ, քանզի իմ հոգին երեխայի հոգու նման է:
Արքան ափսոսանքով ասաց՝
– Եթե Դու լինեիր իմ խորհրդականը, ես սխալներ թույլ չէի տա...
– Ես հենց Քո խորհրդականն եմ, ում Դու չուզեցիր լսել, – ասաց Ծերունին առանց մեղադրանքի և շարունակեց վարել հողը:
Ալեքս Ալեմանի