քոթանջյանKinoashkharh.am-ը գրում է.

Երբեք   ինքնանպատակ  չհայտնվել բեմում և էկրանին. իր արտիստական գլխավոր սկզբունքը  խիստ  լակոնիկ   բանաձևի է  վերածել  ՀՀ  ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:  Արդեն տասնամյակներ  շարունակ  թե´ թատրոնում և թե´ կինոյում աշխատում է  այս սկզբունքով:  Մոտ  3  տասնյակ  կերպարներ հայկական, ռուսական և ուկրաինական կինոյում ու անհամեմատ ավելի շատ թատերական դերակատարումներ. գունեղ, հիշվող  ու  տպավորիչ դիմանկարների մի ամբողջ պատկերասրահ, որը  դերասանը պատրաստվում է  համալրել իր երազանքի   դերով: Թե որն է Քոթանջյանի  անկատար երազանքն  ու  կյանքի  դերը, դեռ  չի գաղտնազերծում, բայց  որ խաղալու  է, չի  կասկածում:

- Քանի որ   տարին  Ձեզ  համար  հոբելյանական է, ուզում եմ  նախ ճշտել`  ինչպես  եք  վերաբերվում  հոբելյաններին:

- Ինձ   համար  դա  առիթ է ևս մեկ անգամ  հիշելու մարդկանց,  որոնց հետ ես   մի ամբողջ կյանք եմ   անցկացրել: Հոբելյանը հենց դրանով է լավ, որ  առիթ ունես  հիշելու ոչ միայն կոնկրետ մեկ մարդու, այլև  բոլոր նրանց,  ովքեր շփվել են քեզ հետ և, բնականաբար,  հետք են թողել մեր արվեստում: Մենք չպետք է մոռանանք նրանց, ովքեր  արժանիքներ  ունեն մեր մշակույթում ու նաև  իրենց լուման`արվեստի զարգացման գործում:

- Ընդունված է  համարել, որ հոբելյանը  նաև ինքդ քեզ հաշվետու լինելու առիթ է: Արվածի   ու չարվածի  իմաստով ինչպե՞ս եք գնահատում Ձեր  70-ամյակը: Ի վերջո, ստեղծագործող ու  հոգևոր  արժեքներին  հավատարիմ մարդը, որպես  կանոն,  չի բավարարվում  նրանով, ինչ արել է:

- Նույնը կարող եմ   նաև ես  ասել, քանի որ  շփվել եմ  մեծ  դերասանների հետ  ու գիտեմ ` նրանք  բոլորն ունեին իրենց մեծ երազանքը: Օրինակ` Փափազյանը  ուզում էր  խաղալ  Տիմոն Աթենացի, Մհեր Մկրտչյանը` Սիրանո դը Բերժերակ, և  մյուս  մեծերն էլ  ուենին իրենց երազանքը, որ չկարողացան խաղալ: Հիմա  ես  էլ բոլոր դերասանների նման սնոտիապաշտ եմ  և  անուններ չեմ կարող տալ, բայց, իհարկե,   ունեմ  իր երազանքները և հույս ունեմ, որ կիրականացնեմ:

- Երբ   խոսում են  Ձեր  կինոդերերի մասին, մշտապես սիրո  և գնահատանքի հետ միասին հնչում է ափսոսանքը, թե ինչու ազգային կինոն  չկարողացավ լիարժեք  օգտագործել Ձեր  տաղանդը:

- Չեմ կարող  բացատրել, ինձ  համար դժվար է գտնել այդ  հարցի պատասխանը: Երևի իմ ֆակտուրան մի քիչ ուրիշ  էր,  ու   դա  պահանջում  էր  փոքր-ինչ   ուրիշ վերաբերմունք: Նրանք, ովքեր հասկացան դա, կարողացան  փոքրիկ դրվագներում օգտագործել, բայց նրանք, ովքեր ուզում  էին զուտ հայկական  բնավորություն տեսնել… Թեև գիտեք,  դժվար է  ասել զուտ հայկական, քանի որ իմ բնավորությունն  էլ  հայկական է, պարզապես տեսակս է մի քիչ ուրիշ: Դա  նաև  թատրոնում արտահայտվեց, և  բրավո Ղափլանյանին, որ կարողացավ  նկատել  դա  և օգտագործել: Բայց  այն,  ինչ հաջողվեց թատրոնում, ցավոք, կինոն բաց թողեց: Իսկ ռուսական  և  ուկրաինական կինոյում  կարողացան օգտագործել ինձ, և կարծում եմ` դեռ  կօգտագործեն: Մեր  կինոյում մի քիչ  ուրիշ էր: Օրինակ`  ”Տղամարդիկ”   ֆիլմում Քեոսայանն  օգտագործեց  հենց այդ գույնը,  և կարծում եմ, որ հետաքրքիր ստացվեց: Ցավոք,  երևի շատ հաճախ  է  լինում, որ դերասանը  չի գտնում իր ռեժիսորին,   և ռեժիսորն էլ  չի հանդիպում  իր  դերասանին: Բայց ես հույսս չեմ կորցնում: Շատ հնարավոր է, որ երիտասարդների մեջ հայտնվեն այն ռեժիսորները, որոնք կուզենան աշխատել իմ  տեսակի հետ:

- Ձեր  կարծիքով  հայ կինոյում կայի՞ն  ռեժիսորներ, որոնց հետ  հանդիպումը չստացվեց:

- Ես  կարծում  եմ, որ կային  և հիմա էլ  կան: Ես շատ եմ   գնահատում Սուրեն Բաբայանի որակը: Ցավոք,  վերջին տարիներին ինչ-որ  չի ստացվում մեր  համագործակցությունը: Միայն մի դեպքում  մի  քիչ ստացվեց` “Մի  նայիր հայելուն” ֆիլմում, որում ես լիաթոք  չարեցի այն, ինչ  կուզենայի  անել, և  ինձ  թվում է` նա էլ չարեց: Բայց  ես հույսս չեմ կորցնում` թե   Սուրեն Բաբայանի հետ կապված, թե´ մյուսների,   որովհետև կարծում եմ, որ  ես էլ ասելիք ունեմ, նրանք էլ: Գիտեք,  նաև կինոյի  մյուս առանձնահատկությունն  էլ կա. լավ կինոյի համար անհարժեշտ է լավ ռեժիսոր, լավ դերասան, լավ սցենար և  լուրջ ֆինանսներ, բայց էդ ամենը  շատ հազվադեպ է մեկտեղվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել