1in.am-ը գրում է.

Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին «Հըզբոլլահ» լիբանանյան շիական խմբավորմանը մեղադրել է այսօր Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակից լինելու մեջ, որի հետևանքով զոհվել է երկրի ֆինանսների նախկին նախարար, Հարիրի խորհրդական Մուհամադ Շատհը՝ հաղորդում է Interfax-ը:

«Ես կասկածյալ եմ համարում նրանց, ովքեր թաքնվում են միջազգային արդարադատությունից և հրաժարվում են կանգնել միջազգային տրիբունալի առաջ»,- ասել է Հարիրին լրագրողներին՝ ի նկատի ունենալով «Հըզբոլլահ»-ի 5 անդամներին, որոնք մեղադրվում են 2005թ. իր հոր Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիին սպանելու մեջ:

Բեյրութում ահաբեկչությունը տեղի է ունեցել «Հըզբոլլահի» անդամների դեմ դատական գործընթացը սկսվելուց առաջ, որոնք մեղադրվում են Ռաֆիկ Հարիրիի սպանության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել