1in.am-ը գրում է.
Իրանը մեր առջև խնդիր է դնում: Այսօր 2013թ. ամփոփիչ մամլո ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում Իրանի դեսպանի դիտարկումներին իրանական գազի մատակարարման արտոնյալ պայմանների շուրջ:
Վարչապետը պարզաբանեց, որ վերջին երեք տարիների ընթացքում Իրանը ՀՀ-ի առջև խնդիր է դնում, որ «մեկը՝ երեքին» բանաձևը վերանայվի, որ իրականում գազի գինն անհրաժեշտ է թանկացնել:
«Այլ առաջարկ մենք չենք ստացել: Այնպես որ, սա ավելի շուտ պետք է դիտարկել դիվանագիտական վրիպակ: Դա չպետք է դառնա պատճառ, որ մենք ստվեր գցենք մեր բարի հարաբերությունների վրա, որոնք առկա են այսօր ՀՀ-ի և Իրանի միջև»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_240726.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



