1in.am-ը գրում է.
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը աշխարհաքաղաքական դիրքորորշման փոփոխություն էր, որը Ադրբեջանի վրա սառը ցնցուղի էֆեկտ թողեց: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
«Մյուս կարևոր իրադարձությունը այս տարի տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումն էր: Հնարավոր է՝ այսուհետ այդ հանդիպումներն առավել կառուցողական դառնան, քան էին մինչ այժմ: Միաժամանակ, ստեղծված իրադրությունը հուշում է, որ շրջադարձային փոփոխություններ 2014-ին չպետք է սպասել: Տարածաշրջանում ռազմական զարգացումների հավանականությունը նվազել է»,- նկատեց նա:
Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության լուծման ամենառեալ տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է: «Առավել լավ այլընտրանք դեռևս չի մտածվել»,- հիմնավորեց նա:



