1in.am-ը գրում է.
Սիրիայի իշխանությունների և ռուսական «Սոյուզնևթգազ» ընկերության միջև կնքված համաձայնագրի իրացումը՝ Սիրիայի տարածքային ջրերում նավթի և գազի հետախուզման վերաբերյալ, կարող է տարիներ պահանջել: Սակայն դա վկայում է Մոսկվայի և Դամասկոսի միջև կապերի ամրապնդման մասին՝ Շվեյցարիայում հունվարին կայանալիք համաժողովից առաջ, որտեղ բանակցությունների առարկա կարող է դառնալ Սիրիայի ապագան: Այս մասին գրում է The Fnancical Times-ը:
«Դա ևս մեկ հաղորդագրություն է, որ Ռուսաստանը աջակցում է Սիրիայի ռեժիմը: Այդ համաձայնագրում Մոսկվայի աջակցությունը պետք է դիտարկել որպես Դամասկոսի կառավարության ամրապնդում և ռեժիմի համար նոր եկամտի աղբյուրների հնարավորություն»,- ասել է վերլուծաբան Այհամ Քամելը:
Հորդանանցի պաշտոնյան, սակայն, կասկածի տակ է առել Ռուսաստանի կողմից համաձայնագրի պայմաններին հետևելը, քանի որ դրա իրականացման համար Սիրիայում անհրաժեշտ է կայունության բարձր մակարդակ:



