Newsbook.am-ը գրում է.

Չի բացառվում, որ Հայաստանում մի նոր սկանդալ էլ արձանագրվի: Եվ այս անգամ՝ կապված այն 300 մլն դոլարի հետ, որն իբր թե Հայաստանը պարտք էր Գազպրոմին: Ասում ենք՝ իբր, որովհետև երբ իրար կողք ենք դնում հատկապես էներգետիկայի և բնական պաշարների նախարարի փաստարկները, ֆինանսների նախարարի հերքումը պարտքի վերաբերյալ, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի անտեղյակությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանի բացահայտորեն անտարբեր վերաբերմունքը այն ամենի հանդեպ, ինչն առնչվում է գազին ու 300 մլն դոլարին:

Ինչպես նկատեցինք, միակ մարդը, որը խիստ շահագրգռված էր, Արմեն Մովսիսյանն էր, իսկ սա նշանակում է, որ նրան խիստ հրահանգ էր տրված ամեն կերպ լուծել այդ գումարի հարցը:

Ակնհայտ է, որ հիմա մենք բոլորով պիտի վճարենք մի պարտք, որը գոյացել է մի քանի հոգու պատճառով, որոնք ինչ-որ ժամանակ գուցե այդ գումարը «փոշիացրել» են: Սա, մեղմ ասած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել