Newsbook.am-ը գրում է.

Արդեն շատ է գրվել այն մասին, թե ինչպես է Ազգային ժողովում պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ նույն ինքը Շմայսը, հայհոյախառը բառեր օգտագործել լրագրողների հասցեին և անգամ իր հայհոյանքները «համեմել» թուրքերեն բառով։ Պատերազմում կռվելու փոխարեն Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում սովորած, բայց իրեն պատերազմական հերոս հռչակած Շմայսի այս վարքագիծը շատերն են քննադատել, հատկապես լրագրողներից ոմանք պահանջում են նրան հեռացնել ՀՀԿ համամասնական ցուցակից:

Այս խնդրին անդրադարձել է նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ասելով. «Դուք նայեք մամուլի աշխատողների հայհոյանքներին: Ի նկատի ունեցեք, կա խոսք, որ կարող է մարդուն կաթվածահար անել: Յուրաքանչյուրն իր լեքսիկոնն ունի, բայց նրանց երակներում ազնիվ, ազգային արյուն է հոսում: Յուրաքանչյուր լրագրող օրը տաս անգամ հայհոյում է, պարտադիր չէ, դա ձեր ասած սեռական հայհոյանքը լինի, էնպիսի գրական հայհոյանքներ գիտեք: Հիմա մեկն էլ` խոսում է ղզիկի ձայնով, պիտի նրան դատապարտե՞նք»: Ակնհայտ է, որ խոսքը Շմայսի մասին է, ուրեմն, ըստ Գալուստ Սահակյանի էլ, ղզիկը Շմայսն է: Թե ինչ «դուխ» է ունեցել խորհրդարանի «աքսակալը», որ Շմայսին նման բնութագրում է տվել, չգիտենք, բայց հաստատ ՀՀԿ «խոհանոցում» արդեն որոշել են այս պատգամավորին «փուռը» տալ, քանի որ շատերն են զզվել այս մարդու վարքագծից ու անընդհատ հնչող քննադատությունից։

Ի դեպ, ՀՀԿ պատգամավորներից մեկը, որ խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հետ զրույցում ասաց, որ խմբակցությունում շատերն են ձգտում հեռու մնալ Շմայսից, քանի «մակարդակի խնդիր կա»։

Մ. Լևոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել