Panorama.am-ը գրում է.
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի քարտուղար Լյուդմիլա Սարգսյանը հիշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի թեկնածությունը, քանի որ գործող նախագահ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը «չարաշահել է իր լիազորությունները, հետևաբար հանձնաժողովի անդամները որոշում են կայացրել փոխել հանձնաժողովի նախագահին»: Սակայն Թևան Պողոսյանը ինքնաբացարկ հայտնեց և իր հերթին առաջարկեց նախագահի պաշտոնում ընտրել ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանին:
«Իմ տեսակը խուսափող տեսակ չի, ես պարտավորվում եմ ... Եթե այդպես եք համարում, ուրեմն~ համաձայն եմ»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը: Որոշումն անցավ միաձայն` Արծվիկ Մինասյանը, Տիգրան Ուրիխանյանը և Թևան Պողոսյանը կողմ էին Լ.Սարգսյանի թեկնածությանը: Նշենք, որ ըստ կանոնակարգի, հանձնաժողովի կողմից ընտրված Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունը դեռ պետք է հաստատի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



