Panorama.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդարանի սոցիալիստական խմբակցության ղեկավար Հանս Սվոբոդան Թուրքիայում երեք նախարարների հրաժարականի հետ կապված հայտարարել է, որ «Թուրքիան նոր վարչապետի կարիք ունի»: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet» պարբերականը:
«Հրաժարականներից հետո Էրդողանը հայտնվել է դժվար իրավիճակում: Միգուցե Թուրքիան նոր վարչապետի կարիք ունի, ով ավելի քիչ բռնապետ կլինի և երկխոսության պատրաստ»,-այս մասին Սվոբոդան գրել է իր Twitter-ի էջում:
Սվոբոդան Էրդողանին ավելի վաղ քննադատել էր նաև Ստամբուլի Գեզի այգու հետ կապված զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ բռնություններ կիրառելու համար:
Նշնեք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ կառավարությունում կատարվել է 10 փոփոխություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



