Tert.am-ը գրում է.
Քամի ցանողը փոթորիկ է հնձում. այսօր լրագրողների հետ քաղաքական տարին ամփոփելիս Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չինական հայտնի ասացվածքով մեկնաբանեց ընդդիմություն –իշխանություն փոխադարձ վիրավորանքներն ու «գազային» համաձայնագրի քվեարկությունից առաջ Զարուհի Փոստանջյանի կողմից էլեկտրոնային քարտերը «գողանալը»:
«Ամեն ինչ չպետք է անլրջացնել, իշխանությունն այնքան քննադատության տեղ ունի, քննադատե՛ք դա, բայց հանրապետական տղամարդկանց կողքով գնաս և օգտվես նրանից, որ էդ տղամարդը վզիցդ չի բռնի... Հա, հասկացանք: Բայց չի կարելի»,- ավելացրեց ՀՀԿ խոսնակը:
Նա չի արդարացնում հանրապետական տղամարդկանց վիրավորական արտահայտությունները լրագրողների հասցեին, Շարմազանովն ասաց, որ անկախ նրանից, ով է հայտարարություն անողը, հաճելի չէ և ճիշտ չէ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



