Footsport.am-ը գրում է.
Հայազգի 17-ամյա Կարեն Խաչանովն այս տարի ստիպեց շատ մասնագետների գովեստի խոսքեր չխնայել իր հասցեին: 2013-ի սեպտեմբերին Խաչանովը դարձավ մինչև 18 տարեկանների պատանիների Եվրոպայի չեմպիոն` առավելության հասնելով բոլոր մրցակիցների, այդ թվում` մրցաշարի 2-րդ և 10-րդ վարկանիշային թենիսիստների նկատմամբ: Եթե այդ մրցաշարում Կարենի հաղթանակն այնքան էլ մեծ աղմուկ չբարձրացրեց (այնուամենայնիվ, Խաչանովն այդտեղ խաղում էր իր հասակակիցների հետ), ապա ATP- ի մրցաշարում շատերի համար Խաչանովի քառորդ եզրափակիչ հասնելն իսկական անակնկալ էր: Կարենը 2007 թ.-ից առաջին 17-ամյա թենիսիստն է, ով կարողացավ հասնել այդ փուլին: Ավելի վաղ` այդ տարիքում այդպիսի հաջողության էր հասել նաև հանրահայտ դել Պոտրոն, ով Կարենի սիրած թենիսիստն է: Դե իսկ Կրեմլի գավաթի խաղարկությունում Կարենն առավելության հասավ թենիսի համաշխարհային դասակարգման ցուցակի թիվ 27-րդ թենիսիստ Յանկո Տիպսարևիչի և Ալբերտա Ռամոսի նկատմամբ, ով այդ ցուցակի 72-րդ հորիզոնականում է: Դրանից հետո մասնագետները գովասանքի խոսքերով գրոհեցին թենիսիստին: Այժմ երիտասրդ թենիսիստը շատերի ուշադրության կենտրոնում է: Ռուսական հեղինակավոր Спорт-Экспресс-ը հարցազրույց է անցկացրել Կարենի հետ, որն էլ թարգմանաբար, որոշ կրճատումներով, ներկայացնում ենք:
-Ընթացիկ առաջնությունը դուք ավարտեցիք բավականին ուշ` նոյեմբերի 2-րդ կեսին: Հաջողվե՞ց գոնե փոքր-ինչ հանգստանալ:
-Արձակուրդի ժամանակ ոչ մի տեղ չեմ մեկնել: Մոտ մեկ շաբաթ ընտանիքիս հետ հանգստացել եմ Մոսկվայում: Այնուհետև հավաքի մեկնեցի խորվաթական Սպլիտ, որից հետո ուղևորվեցի Թայիլանդ, որտեղ էլ այժմ գտնվում եմ:
-Ստացվում է, որ թենիսին չհասցրեցի՞ք առանձնապես կարոտել:
- Ոչ, ինչո՞ւ: Առանց դրա չի լինի: Միաժամանակ հասկանում եմ, որ ինձ համար կարևոր է նաև գոնե փոքր-ինչ հանգստանալ:
-Սպլիտում ավելի շատ ֆիզպատրասվածությա՞մբ էիք զբաղված:
-Իհարկե, հիմնական ուշադրությունը դարձվում էր ֆիզպատրաստությանը, չնայած` այնտեղ էլ էի թենիս խաղում: ճիշտ է, օրական միայն մեկ անգամ: Իսկ այստեղ` Թայլանդում, ավելի շատ եմ զբաղվում թենիսով:
-Ո՞վ էր այդ հավաքի նախաձեռնողը:
- Իմ հորեղբայրը ծանոթ է Միխայիլ Յուժնիի մարզիչ Բորիս Սոբկինի հետ, վերջինս էլ զանգահարեց և ինձ հրավիրեց:
-Առաջի՞ն անգամ եք նման ընկերակցությամբ հավաք անցկացնում:
-Այո: Պետք է ասեմ, որ միասին լինելով Յուժնիի, ուկրաինացի Սերգեյ Ստախովսկու և մյուս տղաների հետ, դա ինձ համար մեծ փորձ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ