Երբ դու գնաս,
Կգա մութը քո փոխարեն,
Կգան դատարկ, տխուր օրեր...
Երբ դու գնաս,
Կիջնի աշուն, տերևաթափ,
Քո փոխարեն ամեն անգամ
Ձմռան ցուրտը ինձ կշոյի...
Երբ դու գնաս,
Թող ինձ ստվերդ քո փոխարեն,
Շունչդ տուր ինձ...
Ես կշնչեմ քո փոխարեն...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել